Լրահոս
Ջրի ճամփան
Օրվա լրահոսը

Ֆիլտրել է շրջապատը, հավաքել իր նման արարածների, և ծրագրած ոչնչացնում է ամեն արժեք. Արսեն Ջուլֆալակյան

Հունիս 18,2025 08:38

Հայ հունահռոմեական ոճի ըմբիշ, 2012 թ. Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, 2014 թ. Աշխարհի չեմպիոն, 2010 թ. Աշխարհի գավաթի հաղթող, Եվրոպայի չեմպիոն, ՀՀ ԱԺ 7-րդ գումարման պատգամավոր «Իմ քայլը» դաշինքից, պատմական գիտությունների թեկնածու,  Արսեն Ջուլֆալակյանի ֆեյսբուքյան գրառումը

Ցանկացած բանական մարդու մոտ պետք է հարց առաջանա.

– Իսկ ո՞վ է Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնողը, ի՞նչ ճանապարհ է անցել, ի՞նչ վաստակ կամ նվաճում ունի, որ բոլորին կարող է վիրավորել (հաղթանակած նախագահներ, կաթողիկոս, հայտնի հայեր), մեղադրել ինչում ցանկանա՝ առանց որևէ ապացույցի,պատասխանատվության: Քանդել ցանկացած պետական ինստիտուտ, հարցականի տակ դնել պատմական փաստեր…

Նման հարցադրում անողը, ցանկության դեպքում, շատ հեշտ կգտնի պատասխանը.

գործ ունենք ստորագույն արարածի հետ՝ դրանից բխող բոլոր հետևանքներով: Գործընթացների բերումով հայտնվել է բարձրագույն պաշտոնի: Ֆիլտրել է շրջապատը, հավաքել իր նման արարածների, և ծրագրած ոչնչացնում է ամեն արժեք:

Բազմիցս ասել եմ. եթե որևէ ձևով չկանգնեցրեցինք սրանց, բոլորիս առանձին-առանձին կործանելու են: Եվ իհարկե, պետությունը:

Հ. Գ. Սամվել Կարապետյանը, բացի իր հարյուրավոր նախաձեռնություններից, շուրջ 8 տարի եղել է ըմբշամարտի Հայաստանի ֆեդերացիայի նախագահը: Նրա օրոք նվաճվել են ամենափառահեղ հաղթանակներն ըմբշամարտում՝ արդեն հայկական դպրոցի, այլ ոչ խորհրդային:

Այդ ամենին հատկացվել են հսկայական միջոցներ: Եվ դա արվել է լուռ, առանց որևէ գովազդի:

Հիմա պատուհասների հայտնի խմբակը հասավ նաև այս մարդուն…

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30