Լրահոս
Օրվա լրահոսը

«Իրենք էլ գիտեն, որ իշխանությունը չի կարող հաղթել Եկեղեցուն, ինչպես նաեւ՝ Եկեղեցին չի կարող հաղթել իշխանությանը». Սոս Գիմիշյան. «Հրապարակ»

Հունիս 18,2025 10:26

Նիկոլ Փաշինյանը երեկ վերսկսեց հարձակումը Հայ առաքելական եկեղեցու, Վեհափառի ու հոգեւորականների նկատմամբ: Մենք զրուցել ենք «Քրիստոնեաժողովրդական վերածնունդ» կուսակցության ղեկավար Սոս Գիմիշյանի հետ:

Շատերը մեղադրում են Եկեղեցուն՝ զանգերը չհնչեցնելու համար:

– Այդ մեղադրանքներն էլ նույն՝ իշխանական շրջանակներից են: Ի՞նչ պահանջներ ներկայացնես Եկեղեցուն քաղաքական խնդիրներում: Որ Սրբազան շարժումը սկսվեց, ինձ համար՝ որպես քաղաքականությամբ զբաղվող մարդու, ակնհայտ էր, որ հոգեւորականը չի կարող քաղաքական խնդիր լուծել, որովհետեւ Եկեղեցականը բիրտ ուժի կիրառմանը դեմ է: Իսկ առանց կոշտ ժողովրդի ուժի օգտագործման, առանց կոշտ դիրքորոշման հնարավոր չէ դրսից դրված իշխանությունից ազատվել՝ ակնհայտ էր, որ նա տանուլ է տալու: Բացի դրանից, այն ուժերը, որ իբր ընդդիմադիր են գործող այսօրվա իշխանությանը, հենց հայտնվում էին այդ շարժման կողքին, միանգամից վարկաբեկվում էր այդ շարժումը: Որովհետեւ այսօրվա պաշտոնական ընդդիմությանը ձեռնտու է այսօրվա իշխանությունը, այսօրվա իշխանությանը ձեռնտու է այսօրվա պաշտոնական ընդդիմությունը: Այսինքն՝ ազգային հայրենասիրական ուժերի պաշտոնական ընդդիմություն գոյություն չունի, որի ձեւավորման անհրաժեշտությունն օր-օրի մեծանում է` որպես անկախ ուժի: Տեսնենք՝ Արարչի օգնությամբ գուցե այդպիսի մի ուժ ձեւավորվի, եւ ազատվենք այս աղանդներից էլ, ամեն ինչից էլ, որտեղ Եկեղեցին իր տեղն ու դերը կունենա, իշխանությունը` իր տեղը, բիզնեսը` իր տեղը:

Եկեղեցու դեմ պատերազմը ո՞նց կավարտվի:

– Իհարկե՝ անհաջողությամբ: Իրենք էլ գիտեն, որ իշխանությունը չի կարող հաղթել Եկեղեցուն, ինչպես նաեւ՝ Եկեղեցին չի կարող հաղթել իշխանությանը: Իրենք էլ գիտեն, խնդիրը վարկաբեկելն է, որ հնարավորինս խոր վարկաբեկված լինի այդ համակարգը: Քայլ առ քայլ է դա արվելու, իրենք հասկանում են, որ միանգամից հնարավոր չի լինի Հայ առաքելական Եկեղեցին ոչնչացնել: Հիշո՞ւմ եք՝ մի քանի տարի առաջ այդպիսի քայլեր ձեռնարկվեցին կաթողիկոսի դեմ: Կաթողիկոսը Եկեղեցու գլուխն է, ու նրան հարվածելով` հարվածում են անմիջապես Եկեղեցու գլխին:

Հայկա ԱԼՈՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30