Լրահոս
Օրվա լրահոսը

Հանդուրժելո՞ւ է մեր ժողովուրդն այս ամենը, թե՞ այս շղթան կոտրելու է. Վազգեն Մանուկյան

Հունիս 18,2025 11:52

ԱԺՄ կուսակցության նախագահ Վազգեն Մանուկյանի ֆեյսբուքյան գրառումը

Կործանարար շղթաՎազգեն Մանուկյան. Ankakh.com

Պարոն Մանուկյան, երեկվանից գործարար Սամվել Կարապետյանի նկատմամբ Նիկոլ Փաշինյանի բացահայտ ուղղորդմամբ իրականացվում է հետապնդում, ինչը մեծ արձագանք է գտել հասարակության մեջ։ Ինչպե՞ս կմեկնաբանեք այս ամենը։

-Բայց սա արտառոց դեպք չէ, Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք սովորական գործելաոճ է։
Արցախի պաշտպանության նախարար Լևոն Մնացականյանն ինչ-որ թթու խոսք ասաց իր հասցեին, միանգամից հանեց աշխատանքից, Արցախի ղեկավարությանը սպառնաց քրեական գործերով, սկսեց ոչնչացնել Արցախի ղեկավարության ինքնուրույնությունը։

Հետո նույն պրոցեսը շարունակվեց բանակում․ բանակի գեներալներին, որոնք հարգված մարդիկ էին և հաղթել էին պատերազմում, դարձրեց «գող ու ավազակ» և բանակը սկսեց քարուքանդ անել։

Հետո հարձակվեց դատարանների վրա, մասնավորապես Սահմանադրական դատարանի ու ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի վրա։ Դատական համակարգը քանդեց, վերցրեց իր ձեռքը։

Այս ամենը նպաստեց, որ մենք ստացանք պատերազմ, պարտվեցինք պատերազմում և կորցրեցինք Արցախը, իսկ այդ պրոցեսը կանգ չառավ, շարունակվում է։ Հիմա էլ հարձակվել է եկեղեցու վրա։

Հիշու՞մ եք՝ ԱԱԾ նախկին պետերից մեկն ազատվեց աշխատանքից, քանի որ չէր կատարել իմ դեմ իջեցված հրահանգը։ Այսօրվա ԱԱԾ պետն ազատվեց, որովհետև մեկ այլ հրահանգ չէր կատարել։

Այսինքն` սա շղթա է, որի օղակները սեղմել են շատ ու շատ մարդկանց, և Սամվել Կարապետյանի դեմ իրականացվողն այդ շղթայի շարունակությունն է։

Նման հայհոյանքներով, նման վարքագծով մարդ նույնիսկ չես ուզենա, որ ընտանիքիդ շրջապատում լինի, բայց նման մարդը մեր երկրի ղեկավարն է, և մենք կամաց-կամաց գլորվում ենք անդունդը՝ կորցնելով մեր երկրի ապագան։ Ցավալին այն է, որ դրա սարսափելի հետևանքները զգալու են բոլորը, ոչ թե առանձին մարդիկ կամ խմբեր։
Հանդուրժելո՞ւ է մեր ժողովուրդը այս ամենը, թե՞ այս շղթան կոտրելու է։ Այդ որոշումը յուրաքանչյուրն իր մեջ, իր համար պիտի ընդունի, ոչ թե սպասի, որ Սասունցի Դավիթը թուրը ձեռքին կգա ու կկոտրի այդ շղթան։

Եթե յուրաքանչյուրը գա այդ որոշմանը, այդ ժամանակ Սասունցի Դավիթ էլ կհայտնվի։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30