Լրահոս
Օրվա լրահոսը

«Իմ նուրբ հոգին ևս, պարոն վարչապետ, խստորեն դատապարտում է»․ Մարիա Կարապետյանը՝ Նիկոլ Փաշինյանի բառապաշարի մասին

Հունիս 18,2025 11:56

«Ոմանց նուրբ հոգիները ցնցվել են վարչապետի բառապաշարից։ Իմ նուրբ հոգին ևս, պարոն վարչապետ, խստորեն դատապարտում է, սակայն ոմանց պարագայում այդ ցնցումն արժանի ցնցում էր, քանի որ արդեն որերորդ տարին է՝ գուբերնատորները, նրանց սպասարկող հոգևորականները, որոշ բլոգերներ կարծում են, թե երբ հարվածներ են հասցնում պետությանը, դուք պետք է ձեռքերը ներքև պահեք, ինչո՞ւ եք պատասխան հարվածներ հասցնում»,-ԱԺ նիստի ժամանակ հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանը՝ անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի բառապաշարին։

Նա նաև շարունակեց․ «Խստորեն դատապարտում եմ և ամբողջությամբ աջակցում եմ դարերով կուտակված՝ մեր խնդիրները լուծելու՝ Ձեր հանձնառությունը՝ որպես քաղաքացի, որպես պատգամավոր։ Սիրելի քաղաքացիներ, կասկած մի ունեցեք, մենք չենք մոռացել մեղմ և բարեկիրթ լինելու ձևը։ Այդպիսին կլինեն բոլորը և շուտով»։

Մանրամասները՝ տեսանյութում

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30