ԱԺ «Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավոր, Արցախի Հանրապետության նախագահի նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը
Իրանի միջուկային օբյեկտների թիրախավորումը կամ դրանց հարվածների միջոցով ոչնչացումը բացառապես Իրան-ԱՄՆ կամ Իրան-Իսրայել հարաբերությունների հարց չէ:
Դրանց նկատմամբ հարվածները հսկայական վնաս են հասցնելու հատկապես Իրանի հարևան երկրներին և այս համատեքստում խնդիրը պետք է ունենա բացառապես քաղաքական հանգուցալուծում:
Անթույլատրելի է այդ թեմայի շահարկումը, որպես շանտաժի կամ սպառնալիքի միջոց կիրառելը, որովհետև իրանական միջուկային օբյեկտների թիրախավորումով մեծ ու ավելի ծանր հարված է հասցվելու երրորդ երկրներին:
Կարդացեք նաև