Լրահոս
Օրվա լրահոսը

Սամվել Կարապետյանին մեղադրանք է ներկայացվել իշխանությունը զավթելու հրապարակային կոչերի համար

Հունիս 18,2025 12:34

Սամվել Կարապետյանին մեղադրանք է ներկայացվել իշխանությունը զավթելու հրապարակային կոչերի համար՝ Քրեական օրենսգրքի 422 հոդվածի 2–րդ մասով. ՔԿ–ի մոտ լրագրողներին հայտնեցին նրա շահերի ներկայացուցիչ փաստաբաններ Արմեն Ֆերոյանը եւ Լիանա Գասպարյանը:

«Սամվել Կարապետյանին ներկայացվել է ապօրինի մեղադրանք, նա չի ընդունում այդ մեղադրանքը»,– ասացին պաշտպանները։

Ավանի եւ Նոր Նորք դատարան կալանքի սանկցիա են ներկայացնում. «Զավեշտալին այն է, որ նշված հոդվածը սահմանում է նաև տուգանք պատժատեսակ, հանդիսանում է միջին ծանրության հանցագործություն»։

«Յուրաքանչյուր անձ կարող է այդ տեսանյութը դիտել և գնահատել՝ դա հանցագործություն է, թե հանցագործություն չէ», – ասացին պաշտպանները:

Կարապետյանի աջակիցներն այժմ հավաքված են Քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչության շենքի դիմաց:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30