Սամվել Կարապետյանի դեմ առաջադրված մեղադրանքները` իբր իշխանության զավթման մասին, որևէ իրավական կամ փաստական հիմք չունեն և ակնհայտ ճնշման փորձ են. Սամվել Կարապետյանի մամուլի ծառայության հայտարարություն է տարածել:
«Սամվել Կարապետյանը միշտ խոսել և շարունակում է խոսել հայ ժողովրդի, Հայ առաքելական եկեղեցու և ազգային արժեքների շահերի պաշտպանության օգտին։ Նրա խոսքերն ու գործողությունները բացառապես ուղղված են քաղաքացիների իրավունքների և կրոնի ազատության խաղաղ պաշտպանությանը»,–ասված է հայտարարության մեջ։
Հիշեցրել են, որ Սամվել Կարապետյանը վաստակավոր ձեռնարկատեր, բարերար է, բազմաթիվ պետական և հասարակական պարգևների դափնեկիր, այդ թվում՝ «Արցախի հերոս» և «Հայաստանի որդի» պատվավոր կոչումների դափնեկիր