Լրահոս
Օրվա լրահոսը

«Երկար ժամանակ ես չեմ հավատացել այդ լուրերին»․ ինչո՞ւ է Փաշինյանը հիմա սկսել պայքարել Եկեղեցու ու հոգեւորականների դեմ

Հունիս 18,2025 13:54

Այսօր լրագրողների հետ ճեպազրույցում Նիկոլ Փաշինյանին հարց ուղղվեց՝ ինչո՞ւ է հենց այս փուլում պայքար սկսել Եկեղեցու դեմ։ «Այս հարցի վերաբերյալ իմ դիտարկումներն ու դիրքորոշումները ես սկսել եմ արտահայտել շատ վաղուց՝ իմ լրագրող եղած տարիներին։ Բայց ձեզ նաեւ ուղիղ ու անկեղծ ուզում եմ ասեմ՝ երկար ժամանակ ես չեմ հավատացել այդ լուրերին, որովհետեւ ես ուղղակի չեմ մտածել, որ այդպիսի բան կարող է լինել։ Այն պահից, երբ ինձ համար այդ փաստերը եղել են ապացուցելի, ես հասկացել եմ, որ որպես Հայ Առաքելական եկեղեցու հավատավոր հետեւորդ՝ չեմ կարող ուղղակի անտարբերության մատնել այդ հարցը»,- ասաց նա։

Դիտարկմանը, որ վարչապետի լծակներն է օգտագործում՝ հոգեւոր դասին ճնշելու համար, Փաշինյանը պատասխանեց․ «Ես վարչապետի ի՞նչ լծակ եմ օգտագործել, Ֆեյսբուքի այդ էջը ես բացել եմ 2011 թվականին։ Դա իմ անձնական էջն է, եւ ես իմ կարծիքները կիսում եմ, այդ թվում՝ որպես վարչապետ, Հայ Առաքելական եկեղեցու հետեւորդների հետ, ի՞նչ խնդիր կա»։

Հիշեցնենք, որ այս փուլում Հայ Առաքելական Եկեղեցու դեմ արշավ է իրականացնում նաեւ Ադրբեջանը։ Մասնավորապես, Կովկասի մահմեդականների վարչության նիստում վարչության նախագահ Շեյխուլիսլամ Ալլահշուքյուր Փաշազադեն թշնամական, զրպարտիչ հայտարարություններ էր արել Հայ Առաքելական Եկեղեցու հասցեին։

 

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30