Լրահոս
Օրվա լրահոսը

Ալիևը հո ազգային եկեղեցի, բարերար կամ իր գործն անող լրագրող չի, որ հարձակվեն վրան. Վարուժան Գեղամյան

Հունիս 18,2025 14:12

Թյուրքագետ Վարուժան Գեղամյանի տելեգրամյան գրառումը

Քանի դեռ Հայաստանի դե-ֆակտո կառավարիչը աջ ու ձախ սպառնում է մեզ բոլորիս՝ նրանց, ովքեր պայքարում են Թուրքիայի ու Ադրբեջանի աստիճանական օկուպացիայի դեմ, ու ճնշում է ազգային առաջնորդներին, եկեղեցուն ու բոլոր մնացածին՝ կառուցելով պրոթուրքական բռնապետություն, թշնամական Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը այսօր հերթական անգամ խոսել է «Արևմտյան Ադրբեջանի» (այսօրվա Հայաստանի տարածքի) մասին ու հայտարարել է.

«Հայաստանը պետք է հարգի ադրբեջանցիների՝ իրենց հայրենի հողերը վերադառնալու իրավունքը։ Սա խաղաղություն հաստատելու, բարիշելու և տարածաշրջանում մարդու իրավունքների ապահովման համար կարևոր պայման»։

Ի՞նչ եք կարծում՝ քանի պատասխան, կատաղած ելույթ, ֆեյսբուքյան գրառում, հայհոյախոս սպառնալիքներ ու քրեական գործեր կհարուցվեն Ալիևի այս հայտարարության հետքերով՝ Հայաստանի պետության ինքնիշխանությունը խաթարելու ու ոտնահարելու համար։

Ալիևը հո ազգային եկեղեցի, բարերար կամ իր գործն անող լրագրող չի, որ հարձակվեն վրան։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30