Լրահոս
Օրվա լրահոսը

Մեղադրանքը ապօրինի է, իրականության հետ որեւէ աղերս չունի․ պաշտպանը՝ Սամվել Կարապետյանին առաջադրված մեղադրանքի մասին

Հունիս 18,2025 14:20

«Տաշիր» խմբի ընկերությունների սեփականատեր, ռուսաստանաբնակ հայ գործարար, բարերար Սամվել Կարապետյանին մեղադրանք է առաջադրվել՝ իշխանությունը յուրացնելու հրապարակային կոչերի համար։ Հիշեցնենք, նա հանդես էր եկել ի պաշտպանություն Եկեղեցու, ինչից հետո Նիկոլ Փաշինյանը նրա դեմ գրառումներ սկսեց անել եւ կոնկրետ գործողություններ ձեռնարկվեցին։

Դատարանին միջնորդություն է ներկայացվել՝ Սամվել Կարապետյանին կալանավորելու համար․ այս մասին այսօր ՀՀ քննչական կոմիտեի մոտ, լրագրողների հետ զրույցում ասաց Սամվել Կարապետյանի պաշտպանական թիմի անդամ Արմեն Ֆերոյանը։

Սամվել Կարապետյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը։

Սամվել եւ Կարեն Կարապետյանի աջակիցներն այսօր հավաքված էին Քննչական կոմիտեի մոտ այն ընթացքում, երբ Սամվել Կարապետյանը հարցաքննվում էր։

«Մեղադրանքը ապօրինի է, իրականության հետ որեւէ աղերս չունի, քանի որ Սամվել Կարապետյանը նման կոչեր չի հնչեցրել։ Յուրաքանչյուր բանական մարդ կարող է տեսագրությունը լսել եւ համոզվել։ Նրա հայտարարությունում իշխանությունը յուրացնելու կոչեր չկան»,-հայտարարեց պաշտպանը։

Գործարարին մեղադրանքն առաջադրվել է ՀՀ քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածի 2-րդ մասով․ «Նշված հոդվածը պատիժ է նախատեսում այլընտրանքային ձեւով՝ տուգանք պատժատեսակ, նաեւ հանրային աշխատանքներ։ Նման հոդվածով անձին կալանքի ներկայացնելը վկայում է այն մասին, որ ամբողջ գործընթացն ապօրինի է»։

Փաստաբանական խմբի անդամ Ռուբեն Հակոբյանն էլ տեղեկացրեց, որ երեկ Կարապետյանների տան մոտից ավելի քան 50 անձ բերման է ենթարկվել, նրանց սահմանված ժամկետից շատ են պահել անազատության մեջ, անհամաչափ հարկադրանք է կիրառվել, խախտվել է բնակարանի անձեռնմխելիության հետեւանքը․ «Ընթացքում դուք էլ կհամոզվեք, որ վարույթ նախաձեռնելը, և հարկադրանքի միջոց կիրառելը, մեղադրանք ներկայացնելը կրում են բացարձակ ապօրինի բնույթ։ Ինչպես Սամվել Կարապետյանը հայտարարել է վարույթային գործողությունների ժամանակ՝ աբսուրդի ժանրից է, ավել ոչինչ չեմ կարող ասել»։

Քննչական կոմիտեն դեռ պաշտոնական տեղեկություն չի տրամադրել:

Մանրամասները՝ տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30