«Ասում ենք՝ 5,9 տոկոս տնտեսական աճ, 23,9 տոկոս ՀՆԱ-հարկեր հարաբերակցություն և 48,2 տոկոս ՀՆԱ-պարտք հարաբերակցություն։ Սրանք հետաքրքիր թվեր են»,- ՀՀ ԱԺ նիստի ժամանակ հայտարարեց պատգամավոր Հովիկ Աղազարյանը։
Ըստ նրա՝ այս թվերի հետ կապված շատ դեպքերում մանիպուլյացիաներ կան․ «Մենք ասում ենք՝ տնտեսական աճը եղել է 5,9 տոկոս անցյալ տարի։ Իրականում դա եղել է 3,7 տոկոս»։
Ըստ պատգամավորի՝ ՀՆԱ-հարկեր հարաբերակցության տեսակարար կշիռն իջել է, քանի որ տնտեսության մի ճյուղ՝ ավտոներկրումը մեծ ծավալով դուրս է եկել․ «Ավտոներկրողների հետ կապված երկու-երեք տարի առաջ ասում էինք, որ ՊԵԿ-ը, Քննչական կոմիտեն ճիշտ մոտեցում չեն ցուցաբերում այդ հարցի՝ լուծման ժամանակ։ Ստիպեցին որոշ գործարարների, որ հրաժարվեն իրենց օրինական փողերից։ Իհարկե, շատ խախտումներ կային, խորհուրդներ ենք նաև տվել գործարարներին, բայց հաստատ կային նաև դեպքեր, որ բարեխիղճ տնտեսվարողները տուժեցին, իրենց բիզնեսները տարան Վրաստան։ Մեկ միլիոն մեքենաներ միջին Ասիայով, որ արտահանվում են ՌԴ, մեծ մասը մեր հայրենակից տնտեսվարողներն են արել, որ փրկագինը վճարելով՝ իրենց բիզնեսը տարել են Վրաստան։ Այդ պատճառով պետական բյուջե ուղիղ մուտք չի գործել 250-300 միլիոն դոլար»։
Կարդացեք նաև
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ