Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչպե՞ս կարելի է քանդել սեփական տունը, որքա՞ն կարելի է ընդդեմ գործել ազգային և պետական շահերին. Հայր Ասողիկ Կարապետյան

Հունիս 18,2025 14:56

Ասողիկ աբեղա Կարապետյանի ֆեյսբուքյան գրառումը

ՄԵՐ ԱԶԳԻ ԱՐԺԱՆԱՊԱՏԻՎ ԶԱՎԱԿՆԵՐԻ ՀԱՄԱՐ

Անմիտ պաշտոնյաներ և ձեր տգետ կամակատարներ, այս ի՞նչ եք անում Հայրենի մեր երկրում, ինչպե՞ս կարելի է քանդել սեփական տունը, որքա՞ն կարելի է ընդդեմ գործել ազգային և պետական շահերին:

Աթեիստ և բոլշևիկ հայ իշխանավորները Խորհրդային Հայաստանի՝ գիտեին արժանի հարգանք ընծայել թե Հայոց Եկեղեցուն, թե ազգային-եկեղեցական բարերարներին: Մի՞թե Հայաստանի իշխանությունն այսպես ստորաբար կվարվեր մեծ բարերար Ալեք Մանուկյանի հետ. երբեք, թե՛ Խորհրդային, և թե՛ Ազատ ու Անկախ Հայաստանում իշխանություններն ունեին պետական ու ազգային ինքնագիտակցություն, ուստի գիտեին ինչպես վարվել իրենց Ազգի և Սբ Եկեղեցու բարերար զավակների հետ: Ավելին, Հայրենի պետությունն ի դեմս ՀՀ առաջին նախագահի Ալեք Մանուկյանին շնորհում է Ազգային հերոսի կոչում և ՀՀ բարձրագույն շքանշանը՝ «Հայրենիքի»:

Եվ այս ամեն վեհագույն պատկերի առջև… ձեր ստորագույն կեցվածքը, ձեր հակառակություններն ու ընդդեմ ամենայն օրինաց գործողությունները… Ցավալի է հույժ և ամենախստորեն դատապարտելի:

Եվ թող բանականություն և արժանապատվություն ունեցող ամեն մի հայ տեսնի և խորհի, թե ինչպիսի ողբերգություն է համակել հայ աշխարհը և որոնք են մեր Երկրի ու ազգի ողբերգությունների հեղինակներն ու իրենց թիկունքում կանգնած ուխտադրուժները:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30