«Ես այստեղ եմ, որպեսզի կանգնեմ իմ պարոն Կարապետյանի կողքին՝ համաձայն չլինելով այս իրադարձություններին։ Ուզում ենք մի վայրկյան շուտ իրեն ազատության մեջ տեսնենք ու համաձայն եմ իր ասած ամեն մի տառին։ Այդքան բան»,- այսօր քննչական կամիտեի մոտ լրագրողների հետ զրույցում ասաց հայտնի երգիչ Ռազմիկ Ամյանը։
Նա եկել էր սատարելու «Տաշիր» խմբի ընկերությունների սեփականատեր, ռուսաստանաբնակ հայ գործարար, բարերար Սամվել Կարապետյանին, երբ վերջինս հարցաքննվում էր ՀՀ քննչական կոմիտեում։
Սամվել Կարապետյանին մեղադրանք է առաջադրվել՝ իշխանությունը յուրացնելու հրապարակային կոչերի համար։ Հիշեցնենք, նա հանդես էր եկել ի պաշտպանություն Եկեղեցու, ինչից հետո Նիկոլ Փաշինյանը նրա դեմ գրառումներ սկսեց անել եւ կոնկրետ գործողություններ ձեռնարկվեցին։ Սամվել Կարապետյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը։
Լրագրողների այս դիտարկումներին էլ Ռազմիկ Ամյանը հակադարձեց՝ իսկ որ տասնամյակներով հայ ժողովրդի կողքին է եղել այդ մասին չե՞նք ուզում խոսել։
Կարդացեք նաև
Երգչի պրոդյուսերն էլ հավելեց, որ Ռազմիկ Ամյանի ներկայությունն այստեղ քաղաքականության հետ կապ չունի, իրենք երեկվանից սկսված իրադարձությունների մանրամասների մեջ չեն էլ խորացել․ «Մենք իրավաբան չենք, չենք կարդում, քաղաքականության մեջ չենք մտնում։ Ռազմիկի ներկայությունը ժեստ է՝ մեծանուն հայի կողքին լինելու»։
Մանրամասները՝ տեսանյութում
ՀԷՑ-ի մասնաճյուղի տնօրեն Ալեքսան Ալեքսանյանն էլ հայաստանցիներին հորդորեց՝ սադրանքների չտրվել, ապօրինի ցուցումների չենթարկվել։
«Այս հարցը մեր բոլորի հարցն է, մեր Եկեղեցու, մեր սրբության, մեր տան հարցն է։ Միացեք։ Սա մեր ընտանիքի հարցն է»,- հորդորում էր նա։
Մանրամասները՝ տեսանյութում
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ