Լրահոս
Պետության համը
Օրվա լրահոսը

ՍԱՏՄ-ն վերահսկողություն է իրականացնում «Պիցցա Տաշիր»-ին պատկանող հանրային սննդի 30 կետերում, արդեն 4 մասնաճյուղի գործունեություն կասեցվել է

Հունիս 18,2025 15:47

«Պիցցա Տաշիր» ՍՊԸ-ի կողմից Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին ներկայացված դիմումի համաձայն՝ այս պահին վերահսկողություն է իրականացնում այդ կազմակերպությանը պատկանող հանրային սննդի 30 կետերում: Այս մասին հայտնում է ՍԱՏՄ-ն:

Հիշեցնենք՝ ավելի վաղ ՍԱՏՄ-ն հայտնել էր, որ կասեցվել է «Պիցցա Տաշիր» ՍՊԸ-ի Երևանի Մաշտոցի 50 հասցեի մասնաճյուղի արտադրական գործունեությունը, սահմանվել է ժամկետ խախտումները վերացնելու համար:

ՍԱՏՄ սննդամթերքի անվտանգության վարչության տեսուչների կողմից «Պիցցա Տաշիր» ՍՊԸ-ի Երևանի Իսահակյան 22 հասցեում գործող մասնաճյուղում իրականացվող վերահսկողության ընթացքում հայտնաբերվել են իրավական ակտերով սահմանված սանիտարահիգիենիկ նորմերի կոպիտ խախտումներ:

Մասնավորապես՝

✔️հանրային սննդի կետի պատերը չեն ունեցել հարթ մակերես, պատրաստված չեն եղել անջրանցիկ, չներծծող, լվացվող, ախտահանվող և ոչ թունավոր նյութերից,

✔️ առաստաղները կառուցված չեն եղել այնպես, որ կանխարգելվի կամ նվազեցվի կեղտի կուտակումը, գոլորշու խտացումը և մասնիկների թափվելու հնարավորությունը,

✔️սննդամթերքի պատրաստման, մշակման կամ վերամշակման համար նախատեսված սննդի կառույցների հատակի մի մասը չի ունեցել հարթ-նորոգ մակերես:

❌ Մասնաճյուղի արտադրական գործունեությունը կասեցվել է, սահմանվել է ժամկետ խախտումները վերացնելու համար:

Կասեցվել է նաև «ՊԻՑՑԱ ՏԱՇԻՐ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության՝ ք. Երևան, Տերյան 69 հասցեում գործող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը մինչև հայտնաբերված խախտումները վերացնելը:

ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՍԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ N 471-Ա

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի (այսուհետ՝ Տեսչական մարմին) ղեկավարի պարտականությունները կատարող Տիգրան Պետրոսյանս, ուսումնասիրելով «ՊԻՑՑԱ ՏԱՇԻՐ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության վերաբերյալ հարուցված վարչական վարույթի նյութերը, ինչպես նաև Տեսչական մարմնի սննդամթերքի անվտանգության վարչության պետ Գոհար Վարդանյանի՝ 2025 թվականի հունիսի 18-ի թիվ Ն/12801-2025 զեկուցագիրը`

Պ Ա Ր Զ Ե Ց Ի՝

Տեսչական մարմնի ղեկավարի՝ 2025 թվականի մայիսի 23-ի N 880-Ա հրամանի համաձայն՝ «ՊԻՑՑԱ ՏԱՇԻՐ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունում իրականացվող ստուգման ընթացքում պարզվել է, որ խախտվել են Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հունվարի 20-ի N 34-Ն որոշման հավելվածի 26-րդ կետի 3-րդ ենթակետի պահանջները, այն է՝
– հանրային սննդի օբյեկտի առաստաղները կառուցված չեն այնպես, որ կանխարգելվի կամ նվազեցվի կեղտի կուտակումը, գոլորշու խտացումը և մասնիկների թափվելու հնարավորությունը։

Վերոգրյալի հիման վրա և ղեկավարվելով «Սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության մասին» օրենքի 19-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, 25-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերով՝

Ո Ր Ո Շ Ե Ց Ի՝

1. Կասեցնել «ՊԻՑՑԱ ՏԱՇԻՐ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության՝ ք. Երևան, Տերյան 69 հասցեում գործող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը մինչև հայտնաբերված խախտումները վերացնելը:

2. Հանձնարարել «ՊԻՑՑԱ ՏԱՇԻՐ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության՝ ք. Երևան, Տերյան 69 հասցեում գործող հանրային սննդի օբյեկտի պատասխանատու անձ Բենիկ Բաղդասարյանին՝ ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ և սննդի կառույցը համապատասխանեցնել Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հունվարի 20-ի N 34-Ն որոշման հավելվածի 26-րդ կետի 3-րդ ենթակետի պահանջներին:

3. Խախտումների վերացման կատարման ժամկետ սահմանել մինչև 2025 թվականի հուլիսի 28-ը:

4. Սույն որոշման կատարման մասին տեղեկացնել Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնին մինչև 2025 թվականի հուլիսի 29-ը:

5. Սույն որոշումը սահմանված ժամկետում չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելն առաջացնում է պատասխանատվություն օրենքով սահմանված կարգով:

6. Սույն որոշումը կարող է բողոքարկվել վարչական ակտն ընդունած վարչական մարմին կամ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից 2 ամսվա ընթացքում:

7. Սույն որոշման բողոքարկումը չի կասեցնում դրա կատարումը:

ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՏԱՐՈՂ՝
ՏԻԳՐԱՆ ՊԵՏՐՈՍՅԱՆ

Կասեցվել է նաև «Պիցցա Տաշիր» ՍՊԸ-ի Երևանի Ծիծեռնակաբերդի խճուղի 3 հասցեում գործող մասնաճյուղի արտադրական գործունեությունը

ՍԱՏՄ սննդամթերքի անվտանգության վարչության տեսուչների կողմից «Պիցցա Տաշիր» ՍՊԸ-ի Երևանի Ծիծեռնակաբերդի խճուղի 3 հասցեում գործող մասնաճյուղում իրականացվող վերահսկողության ընթացքում հայտնաբերվել են իրավական ակտերով սահմանված սանիտարահիգիենիկ նորմերի կոպիտ խախտումներ:

‼️ Մասնավորապես՝

✔️հանրային սննդի կետի պատերը չեն ունեցել հարթ մակերես, պատրաստված չեն եղել անջրանցիկ, չներծծող, լվացվող, ախտահանվող և ոչ թունավոր նյութերից,

✔️ առաստաղները կառուցված չեն եղել այնպես, որ կանխարգելվի կամ նվազեցվի կեղտի կուտակումը, գոլորշու խտացումը և մասնիկների թափվելու հնարավորությունը,

✔️ սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող աշխատանքային մակերևույթների մի մասը եղել է ոչ նորոգ, պատրաստված չի եղել հարթ, մաքրվող, կոռոզիայի չենթարկվող, ախտահանվող նյութերից:

❌ Մասնաճյուղի արտադրական գործունեությունը կասեցվել է, սահմանվել է ժամկետ խախտումները վերացնելու համար:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30