Լրահոս
Օրվա լրահոսը

«Պարոն Փաշինյան, հուսով եմ՝ sms չեք գրում, չէ՞, որ իմ հետևից էլ գան, ես էլ եմ սատարում հայ առաքելական եկեղեցուն»․ Գառնիկ Դանիելյան

Հունիս 18,2025 16:21

«Էդ ինչի՞ց եք տենց հրճվում, գիտեք՝ բարոյական հարցեր կան․ ամեն ինչն ի վերջո որ սկիզբ ունի, նաև ունի ավարտ, իշխանությունն էլ, և այս ամենը պատմություն է դառնալու»,- Ազգային ժողովի նիստի ժամանակ դիմելով ՔՊ-ական պատգամավորներին, հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։

Գառնիկ Դանիելյանը ՔՊ-ականներին ասաց՝ եթե անգամ հոգևորականներ կան, որ շեղվել են իրենց ուղուց, դա ձեր խելքի բանը չէ․ «Երկու ամիս է՝ չեք կարողանում բեռնատարի վարորդների հարցը լուծեք։ Ինձ մոտ դեժավյու է. Արցախի իրադարձություններն եմ հիշում, էլի ժպտում, ուրախանում էիք, տառապանք, ապրումակցում չենք զգում ձեր կողմից, նույնը Կիրանցի իրադարձությունների ժամանակ։ Ուշքի եկեք»։

Գառնիկ Դանիելյանը «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության գործընկերներին ասաց․ «Պետք չէ ղեկավարին այդքան քծնել․ վաղը, մյուս օրը, եթե Նիկոլ Փաշինյանը մոլի կրոնական դառնա, սաղդ կսկսեք խաչակնքվել ու եկեղեցուց տուն չեք գնա։ Խոսում եք եկեղեցիների չուլանացման մասին, ձեր պատասխանատվության տիրույթում ինչքա՞ն եկեղեցիներ կան, որ անբարեկարգ վիճակում են։ Պարոն Փաշինյան՝ Ալիևին հարց չեք տալի՞ս, օրինակ՝ 300 եկեղեցիներն ինչի՞ եք քանդում, ավերում։ Օրինակ՝ Բերձորի եկեղեցին քանդում, ավերում են»։

Անդրադառնալով Սամվել Կարապետյանի հայտարարությանը և դրան հետևած իրադարձություններին՝  Գառնիկ Դանիելյանն ասաց․ «Էդ մարդն իր խոսքում ընդամենը իր սատարումն է հայտնել հայ առաքելական եկեղեցուն։ Նույնը ես եմ ասում․ պարոն Փաշինյան, հուսով եմ՝ sms չեք գրում, չէ՞, որ իմ հետևից էլ գան։ Էդ մարդու խոսելուց հետո ստեղից sms-ն գնում է ու չի անցնում։ Մի քանի րոպե հետո այդ մարդը քրեակատարողական հիմնարկում է։ Ուժեղ արդարադատություն է, միջազգային ստանդարտներին էլ համապատասխանում է ու համապատասխանում։ Հո դատախազություն չէ, հո ոստիկանություն չէ։ Ո՞ւր է ԱԱԾ պետը, չկա ԱԱԾ պետը, որովհետև շոու չի արել, չի տապալել, ասֆալտ լիզել չի տվել։ Դա՞ է ձեր արդարադատությունը»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Լուսանկարը՝ արխիվային

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30