Լրահոս
Ջրի ճամփան
Օրվա լրահոսը

Այս քայլերն ուղղված են մեր ազգային միասնության քայքայմանը. Դիվանագետների համահայկական խորհուրդը վրդովմունք է հայտնում Սամվել Կարապետյանի ու նրա ընտանիքի դեմ իշխանությունների ձեռնարկված կամայականությունների առթիվ

Հունիս 18,2025 16:36

ԴԻՎԱՆԱԳԵՏՆԵՐԻ ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՀԱՅԱՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ

Դիվանագետների համահայկական խորհուրդն իր վրդովմունքն ու անհամաձայնությունն է հայտնում Հայ Առաքելական Եկեղեցու արժանավոր զավակ և ազգային բարերար Սամվել Կարապետյանի ու նրա ընտանիքի դեմ գործող իշխանությունների կողմից ձեռնարկված անօրինությունների և կամայականությունների առթիվ:

Հայ հասարակության վերաբերմունքը Կարապետյանների ընտանիքի և անձամբ Սամվել Կարապետյանի հանդեպ ձևավորվել է Հայաստանի Հանրապետության անկախության տարիներին նրանց կողմից հայ ժողովրդին և հայկական երկու հանրապետություններին ցուցաբերած ծառայությունների, բազմաթիվ ազգօգուտ ծրագրերի իրականացման արդյունքում, որոնք նպաստել են Հայաստանի Հանրապետության, Արցախի զորացմանը և հայ ժողովրդի բարեկեցության ամրապնդմանը:

Միջազգային ասպարեզում և Սփյուռքում բարձր հեղինակություն վայելող Սամվել Կարապետյանի դեմ իշխանությունների ձեռնարկած գործողությունները հերթական կործանարար հարվածներն են մեր ազգային ինքնության, Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու դեմ: Այս քայլերն ուղղված են մեր ազգային միասնության քայքայմանը և աշխարհասփյուռ հայության օտարմանը հայրենիքից: Նման սադրանքներին մասնակից իրավապահներին և իշխանության տարբեր թևերի ներկայացուցիչներին կոչ ենք անում առաջնորդվել ՀՀ Սահմանադրությամբ ու մարդու հիմնարար իրավունքների գերակայությամբ, տուրք չտալ Հայաստանի անվտանգային խնդիրներից շեղող և ազգային շահերին հակառակ առաջ տարվող շահարկումներին:

Ցանկացած իշխանության պայքարը իրենից բազմապատիկ հեղինակավոր և ազգի համար օգտակար անհատների դեմ միայն ահագնացող խուճապի նշան է, դատապարտված է ձախողման ու պատմության արժանի դատաստանին:

Դիվանագետների համահայկական խորհուրդ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30