Լրահոս
Մեկ բրոնզե մեդալ
Օրվա լրահոսը

«Եվ փախստականների, եւ լոգիստիկ, եւ էներգետիկ խնդիրները չի կարելի բացառել»․ Մհեր Գրիգորյանը՝ իսրայելա-իրանական պատերազմի հետեւանքների մասին

Հունիս 18,2025 18:45

ԱԺ հարցուպատասխանի ժամանակ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ասաց, որն իսրայելա-իրանական պատերազմի պայմաններում ամենօրյա կտրվածքով խնդիրները մոնիտորինգի տակ են։

Պատգամավոր Զարուհի Բաթոյանը բարձրաձայնեց հարցը, թե Հայաստանը որքանո՞վ է պատրաստ ընդունել իրանցի փախստականներին, եթե դրա կարիքը լինի։

«Այո, եւ փախստականների, եւ լոգիստիկ խնդիրները, եւ էներգետիկ խնդիրները չի կարելի բացառել այսօր։ Պետք է մտածել, պետք է մշակել սցենարներ, որոնք իքս պահի կարող է պետք լինեն, բայց կարող է եւ պետք չլինեն։ Բայց այնուամենայնիվ մենք այդ հարցերը պահում ենք ուշադրության կենտրոնում եւ այս կամ այն սցենարից ելնելով՝ մշակում ենք գործողությունների պլաններ»,- նշեց Մհեր Գրիգորյանը։

Մանրամասները՝ տեսանյութում 

Փոխվարչապետն ասաց, որ հիմա չի ուզում սցենարները մանրամասն ներկայացնել, քանի որ նուրբ հարցեր կան, որոնց մասին այս պահին խոսելու կարիք չկա։ «Տարածաշրջանային իրավիճակի պայմաններում այդ հարցերն ինքնահոսի չի կարելի թողնել։ Ես վստահեցնում եմ ձեզ, որ տարբեր գերատեսչությունների կազմով այդ հարցերը կոնսոլիդացված քննարկվում են։ Սցենարներում, այո, ձեր ասած խնդիրը, էներգետիկ խնդիրը եւ լոգիստիկ խնդիրը կա։ Ի դեպ, լոգիստիկ խնդիրներ արդեն իսկ ի հայտ են եկել, այդ ամենը կա եւ մնում է մեր ուշադրության կենտրոնում»,- հավելեց Մհեր Գրիգորյանը։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30