«Ցավալիորեն մենք տեսնում ենք, որ Իրան-Իսրայել հակամարտությունը շարունակաբար թեժանում է։ Մեր մոտեցումն այս հարցին հանրահայտ է, ընդհանրապես խաղաղության հարցում մենք մշտապես ջատագով ենք եղել մեր մեծ տարածաշրջանում խաղաղությանը։ Բայց տեսնում ենք, որ ոչ բոլոր դեպքերում է դա հաջողվում»,- ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։
Միրզոյանն ասաց, որ այս պայմաններում ՀՀ կառավարությունը ոչ միայն Իրանում գտնվող հայերին, այլ նաեւ տարբեր երկրների քաղաքացիներին տարհանելու, ապաստան տրամադրելու գործընթացի մեջ է։ «Եթե չեմ սխալվում, երեկ թե նախորդ օրը նույնիսկ հրապարակային անդրադարձ եղավ, որ Հնդկաստանի ուսանողների խմբի ենք օգնել՝ Հայաստանի սահմանը հատելով՝ տարհանվել ու վերադառնալ հայրենիք։ Նաեւ աֆրիկյան մի քանի պետությունների, օրինակ, Զիմբաբվեյի, նաեւ Չինաստանի, ԱՄՆ, Ֆրանսիայի քաղաքացիներ են տարհանվել։ Սա շարունակական պրոցես է, եւ, ինչպես կարող ենք գնահատել, առաջիկա օրերին միայն ծավալները կավելանան»,- ասաց նա։
Կարդացեք նաև
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ