Լրահոս
Օրվա լրահոսը

Բացառվում է՝ կաթողիկոսը ճնշումների տակ հրաժարական տա. ՀԱԵ Գուգարաց թեմի առաջնորդ

Հունիս 18,2025 19:44

«Եկեղեցին միշտ ժողովրդի հետ է։ Սամվել Սարկիսովիչը միշտ հավատարիմ է եղել ազգային արժեքներին, ժողովրդի և պետության շահերին՝ չնայած բոլոր փորձություններին», – այսօր Երեւանի ընդհանուր իրավասության  քրեական դատարանի շենքի դիմաց լրագրողներին ասաց Հայ Առաքելական Եկեղեցու (ՀԱԵ) Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի առաջնորդ, Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը (Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի եղբայրը) :

Նա նույնպես եկել էր աջակցելու գործարար և բարերար Սամվել Կարապետյանին, որին մեղադրանք է առաջադրվել ու դատարան կալանքի խափանման միջոց ընտրելու մասին միջնորդություն է տարվել:

Պատասխանելով հարցին, թե ինչպես է գնահատում եկեղեցու վրա ճնշումը, Եզրաս արքեպիսկոպոսն ասաց. «Մենք ոչինչ չենք գնահատում կամ բնութագրում: Մենք այստեղ ենք՝ վկայելու այս արժեքները կրող մարդկանց սիրո և նվիրվածության մասին: Ես այստեղ եմ նաև հարյուր հազարավոր հայերի աջակցությունը Ռուսաստանին փոխանցելու համար: Ամբողջ հայ ազգը ճանաչում է Սամվել Սարկիսովիչին: Ցանկացած ազգ, ցանկացած երկիր պետք է ուրախ լինի նման որդի, հայրենասեր, պետականամետ գործիչ ունենալով, ով բազմաթիվ գործերով արտահայտել է իր հավատարմությունը այս արժեքներին»:

Նա չպատասխանեց հարցին, թե ինչպես կավարտվի Փաշինյանի կողմից եկեղեցու դեմ հայտարարված պատերազմը:

ՀԱԵ Գուգարաց թեմի առաջնորդ, Հովնան եպիսկոպոս Հակոբյանն էլ ցնորամտություն համարեց Փաշինյանի պնդումները, թե կաթողիկոսը պետք է ազատի վեհարանը. «Խnսում եք մի մարդու մասին, որին գնահատական տալն ապաշնորհություն է… Կուսակրոնության խնդիրը դիստիպլինի հարց է, աստվածաբանական դոկտրինա չէ: Նման հարցերը լուծվում են բացառապես եկեղեցում, եկեղեցում գոյություն ունեցող կարգապահական հանձնախմբի շուրջ: Այս ընթացքում բազմաթիվ կարգալուծություններ են եղել: Բայց ամեն մերկապարանոց հարցերին չենք կարող մենք իրական պատասխանենք»:

Հարցին՝ ճնշումների տակ կաթողիկոսը հրաժարական կտա՞, Գուգարաց թեմի առաջնորդը պատասխանեց՝ բացառվում է:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Լուսանկարները՝ Սյուզի Բադոյանի ֆեյսբուքյան էջից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30