Լրահոս
Օրվա լրահոսը

Փաշինյանը ցույց է տալիս, որ հայերը Երեւանում ու Բաքվում արժանանում են նույն վերաբերմունքին. Աննա Մկրտչյան

Հունիս 18,2025 21:45

ՊՆ նախկին փոխնախարար, ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Արտակ Զաքարյանի կարծիքով՝ Սամվել Կարապետյանի դեմ հայտարարված քրեական հետապնդման  գործը այն մասին է, թե ինչպես պետք է պայքարել ազգային արժեքների, պետականության, Հայ Առաքելական եկեղեցու (ՀԱԵ) հաստատության համար:

«Ուրիշ իմաստ այս ամեն ինչի մեջ չկա: Իսկ ո՞վ ասաց, որ բոլորը ամբողջ երկրում հավասար- զգաստ պետք է անեն երկրի վարչապետին կամ ինչ-որ մեկին: Կան ազգային ու հավերժական շահեր, իսկ այս գործը հավերժական արժեքների պաշտպանության մասին է»,- լրագրողների հետ զրույցում ասաց Զաքարյանը:

Անդրադառնալով Փաշինյանի հայտարարությանը, թե ՀԷՑ-ը պետք է ազգայնացվի, պարոն Զաքարյանը չբացառեց, որ այդ խնդիրների արհեստական բարձրաձայնման հետեւում շատ հնարավոր է աշխարհաքաղաքական իր դերակատարումն է՝ դեպի Թուրքիա գործընթացը. «Ժողովուրդն  էլ պետք է հասկանա՝ ուր է գնում, գլորում են դեպի Թուրքիայի գիրկը: Մեզ դա պե՞տք է, ունե՞նք հաստատակամություն մեր  պետականությունը պահելու: Ինքը շարունակ խոսում է  պետականությունից, բայց վստահ եղեք, որ հենց այդ պետականությունից խոսելով  է կործանում պետականությունը, ինչպես Արցախից խոսելով՝ Արցախը կործանեց: Ժողովրդավարությունից խոսելով այսօր արդեն ժողովրդավարության նշույլ նույնիսկ գոյություն չունի»:

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանն էլ ասաց՝ Հայաստանում գործում է  մի խմբակ, որը իշխանությունը զավթելու միջոցով հնարավորություն է  ստացել իրականացնել խուժանություն իրավապահ մարմինների միջոցով. «Եթե երկու տարի առաջ ՀՀ քաղաքացիներին սպառնում էին՝ ասելով Նիկոլի դեմ չխոսեք, որովհետեւ Քրեական օրենսգրքում  հոդված ենք ավելացրել, որ Նիկոլին դուր չեկած արտահայտությունների համար կալանավորվելու եք, հիմա առաջարկում են ընդհանրապես պետք չի խոսել:

Տեքստերում պետք չի հիշատակել Առաքելական եկեղեցին, պետք չի  խոսել հայոց ցեղասպանության ճանաչման մասին, ՀՀ տարածքային ամբողջականության մասին, Արցախ բառը մի արտաբերեք, այս բոլոր պատժելի է դավաճան Նիկոլի համար: Որովհետեւ վերջինս պատիվ ունի արդեն հյուրընկալվել իր տիրոջ՝ Էրդողանի տանը: Համապատասխան հանձնարարականները նորից ստանալու համար, որ Հայաստանը ծախելու գործընթացը շարունակի: Դրա համար իր տիրոջը պիտի նվեր անի՝ Հայ Առաքելական եկեղեցուն հարվածի, բարերար Կարապետյանին կալանավորի: Ցույց տա, որ հայերը Երեւանում ու Բաքվում արժանանում են նույն վերաբերմունքին»:

 

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30