Լրահոս
Օրվա լրահոսը

Հնդկաստանը շնորհակալություն է հայտնել Հայաստանին Իրանից իր քաղաքացիների տարհանմանն աջակցելու համար

Հունիս 18,2025 23:15

Հնդկաստանի կառավարությունը շնորհակալություն է հայտնել Հայաստանի և Իրանի կառավարություններին՝ Իրանից Հնդկաստանի քաղաքացիների տարհանման գործընթացը սահուն կազմակերպելու համար։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշված է Հնդկաստանի արտաքին գործերի նախարարության կողմից հունիսի 18-ին հրապարակված հաղորդագրության մեջ։

«Հնդկաստանի կառավարությունը շնորհակալ է Իրանի և Հայաստանի կառավարություններին տարհանման գործընթացը սահուն կազմակերպելու համար»,- նշված է հաղորդագրության մեջ։

Նախօրեին Հնդկաստանը Իրանից տարհանել է 110 հնդիկ ուսանողների, որոնք Հայաստանի տարածքով՝ ճանապարհով, տեղափոխվել են Երևան, ապա՝ հատուկ չվերթով մեկնել Նյու Դելի։Ավելի վաղ, ՀՀ արտաքին գործերի նախարարի մամուլի խոսնակ Անի Բադալյանը հայտնել էր, որ Հայաստանը ցուցաբերել է անհրաժեշտ աջակցություն հնդիկ ուսանողների անվտանգ տարհանման համար։ ՀՀ ԱԳ նախարարը և Հնդկաստանի արտաքին գործերի նախարար Սուբրամանյամ Ջայշանկարը այդ հարցը քննարկել են երկկողմ հաղորդակցության շրջանակում։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30