Լրահոս
Օրվա լրահոսը

Բացասական ուղերձ որևէ հայ կամ օտարերկրյա ներդրողի այն մասին, որ այս երկրում մասնավոր սեփականության անձեռնմխելիությունը երաշխավորված չէ. «168 ժամ»

Հունիս 19,2025 09:30

Նիկոլ Փաշինյանը ցանկանում է «ազգայնացնել» Հայաստանի Էլեկտրական ցանցերը՝ ՀԷՑ-ը։ Ոչ միայն ուղղակի ցանկանում է, այլ արդեն իսկ նրա սեփական օգտագործման որևէ պատգամավոր կամ պատգամավորների խումբ մշակել է համապատասխան օրենսդրական նախաձեռնություն, որի մասին ավետվեց երեկ։

Այսպիսով, իշխանությունն «ազգայնացման» անվան տակ մտադիր է ուղղակի խլել հերթական խոշոր, բայց իր նշանակությամբ համակարգային կազմակերպությունը, մասնավոր սեփականություն հանդիսացող կազմակերպությունը։

Ինչպես ասում են, ցանկությունը կա, փորձը կա, կատարողները կան, հասարակությանը համապատասխան փաթեթավորմամբ դա որպես «ժողովրդի սեփականությունը հետ վերադարձնելու» քարոզչական տեխնոլոգիաները կան։

Եթե այս մտադրությունը չարժանանա համարժեք դիմադրության, ընդ որում, ոչ միայն ՀԷՑ-ի սեփականատեր Կարապետյան ընտանիքի, այլ նաև քաղաքական ուժերի, գործարար համայնքի, իրավաբանների հանրության, հասարակության այլ շերտերի կողմից, իշխանությունը կարող է գրանցել հերթական հաղթանակը՝ Հայաստանի համակարգային այլանդակման ճանապարհին։

Ժողովրդավարությամբ հպարտացող Նիկոլ Փաշինյանը, բառի ամենաուղիղ իմաստով, հիմնահատակ ավերում է ժողովրդավարության ֆունդամենտալ բաղադրիչներից ևս մեկը՝ մասնավոր սեփականության, դրա անձեռնմխելիության ու դրա վրա հիմնված  ազատ շուկայական հարաբերությունների ինստիտուտը։ Դա ոչ միայն ժողովրդավարության այլասերում է ու ավտորիտարիզմի հաստատման հերթական քայլ, այլ նաև բացասական ուղերձ որևէ հայ կամ օտարերկրյա ներդրողի այն մասին, որ այս երկրում մասնավոր սեփականության անձեռնմխելիությունը երաշխավորված չէ։

«Ժողովրդավարության բաստիոնում» այլևս ոչ միայն բոլոր ուժային կառույցները, դատարանների մեծ մասը և պետական կառավարման ողջ համակարգն են մեկ անձի անձնական օգտագործման խամաճիկի դերում, այլ նաև մասնավոր բիզնեսը, եթե դրա սեփականատերերը համարձակվում են չդառնալ ստրուկ փողատերեր, ինչպես այսօրվա իշխանության սիրելի «խոշոր գործարարները»։

Հարություն ԱՎԵՏԻՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «168 ժամ» շաբաթաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30