Լրահոս
Օրվա լրահոսը

«Էնքան մարդ կա ստեղ բանտերում տեղավորելու, հերթով բոլորիդ կտեղավորեինք բանտերում՝ ուրիշների մոտ աշխատելու համար»․ Ալեն Սիմոնյան

Հունիս 19,2025 11:33

«ՀՀ-ում որեւէ մեկը Եկեղեցու ու հավատքի հետ որեւէ խնդիր չունի։ Եվ էս խոսակցությունը վերաբերում է հենց էն ամենակարեւոր բանի առողջացմանը, որի մասին տարիներով, տասնամյակներով բոլորը խոսել են։ Այն մարդիկ, որոնք Եկեղեցին արատավորում են, պետք է հեռանան։ Եվ ես վստահ եմ, որ իրենք հեռանալու են»,- ԱԺ նիստում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։

 

Նա նաեւ անդրադարձավ ընդդիմադիր պատգամավոր Քրիստինե Վարդանյանի հայտարարությանը. «Ասում եք՝ պատերազմից 5 րոպե առաջ։ Էդ ի՞նչ ինֆորմացիա ունես, ի՞նչ պատերազմից 5 րոպե է պակաս, ուղղությո՞ւն եք ցույց տալիս, պատերազմից 5 րոպե պակաս չէ, մի անհանգստացի, հետ ինֆորմացիա ուղարկի, ասա՝ չանցավ, չկարողացա համոզեմ, որ պատերազմին 5 րոպե է պակաս։ Ասում եք՝ տեղավորենք բանտերում, ո՞ր մեկիդ ենք տեղավորել բանտերում։ Էնքան մարդ կա ստեղ բանտեր տեղավորելու համար, որ ըտենց քաղաքական տեղավորելու լիներ, բանտերում տեղ չէր ըլնի, հերթով բոլորիդ կտեղավորեինք բանտերում՝ մարդկանց ստելու, խաբելու ու ուրիշների համար աշխատելու համար»,- ասաց Ալեն Սիմոնյանը։

 

 

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30