Լրահոս
Օրվա լրահոսը

Ձերբակալվել է Տաթև գյուղի վարչական ղեկավարը. ի՞նչ կապ ունի քույր և եղբոր ծեծի հետ. «Հետք»

Հունիս 19,2025 12:26

«Հետք». Հունիսի 17-ին, միջադեպ է տեղի ունեցել Սյունիքի մարզի Տաթև գյուղում, որի հետևանքով 34-ամյա աղջիկը, մարմնական վնասվածքներով, տեղափոխվել է հիվանդանոց: Ժամեր անց, բժշկական կենտրոն է տեղափոխվել նաև նրա եղբայրը: Նրանց հայրը պնդում է, որ դստերը վնասվածքներ է պատճառել Տաթև գյուղի վարչական ղեկավար Գոռ Մինասյանը: Նախաձեռնվել է քրեական վարույթ: «Հետքի» տեղեկություններով՝ Գ. Մինասյանը ձերբակալվել է: Վերջինիս թիմակիցները պնդում են, որ կատարվածը քաղաքական դրդապատճառ ունի, և Գոռ Մինասյանն ամենևին կապ չունի կատարվածի հետ:

Տուժածների հայրը՝ Վարուժան Մարտիրոսյանը, «Հետքի» հետ զրույցում ասաց, որ Տաթև գյուղի վարչական ղեկավար Գոռ Մինասյանը երեկ՝ 2025թ. հունիսի 17-ին, գյուղում 3 անգամ «Նիվա» մակնիշի ավտոմեքենայով հարվածել է դստեր՝ Մարո Մարտիրոսյանի մեքենային, այնուհետև 2 այլ տղամարդու հետ բացել են դստեր մեքենայի դուռն ու ծեծել Մարոյին, ինչի հետևանքով վնասվածքներ կան դեմքի տարբեր հատվածներում, կոտրվել է նաև քիթը։

Մարո Մարտիրոսյանին տեղափոխել են Գորիսի հիվանդանոց, որտեղից էլ Շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխվել է Երևանի «Էրեբունի» բժշկական կենտրոն։

Վարուժան Մարտիրոսյանը պատմեց, որ Երևանի հիվանդանոցում են եղել, երբ Էրեբունի վարչական շրջանից բժշկական կենտրոն տեղափոխել են նաև որդուն՝ Կարո Մարտիրոսյանին։ Դեմքն այնքան վնասված է եղել, որ սկզբում չի ճանաչել որդուն։

Վարուժան Մարտիրոսյանի պատմելով՝ Էրեբունի վարչական շրջանում մուրճով կոտրել են տղայի ոտքը և դաժան ծեծի ենթարկել։ Վ. Մարտիրոսյանը զավակներին ծեծելու դեպքերը միմյանց հետ է կապում։

Գրիշա Բալասանյան

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30