Լրահոս
Օրվա լրահոսը

Fastex Exchange-ի նոր թարմացումները ներկայացվել են Fastex Meetup-ի ընթացքում 

Հունիս 19,2025 12:34

Ս․թ․ հունիսի 14-ին Հայաստանի բլոկչեյն էմբասիում տեղի է ունեցել Fastex-ի հերթական տեղեկատվական հանդիպումը՝ կրիպտո փոխանակման հարթակի թարմացումների  և միջազգային ձեռքբերումների թեմայով։

Հանդիպման ընթացքում Fastex-ի մարքեթինգի բաժնի ղեկավար Նիկո Նիկոյանը խոսել է վերջին շրջանում Fastex-ի միջազգային հաջողությունների, վերջերս գործարկված նոր պրոդուկտների և ծառայությունների, ինչպես նաև ստացած հավաստագրերի վերաբերյալ։ Հանդիպմանը ներկաները հնարավորություն են ստացել ուղղել իրենց հետաքրքրող հարցերը։

Խոսնակ Նիկո Նիկոյանն անդրադարձել է վերջին կարևոր նորությանը՝ Fast Shift հավելվածում Fastex Exchange-ի ինտեգրացիային․ «Այս տեխնիկական հնարավորությունը թույլ է տալիս կատարել դեպոզիտ դրամով անմիջապես Fast Shift հավելվածի միջոցով՝ կրիպտո ոլորտը միավորելով  ամենօրյա ֆինանսների հետ։  Fast Shift վճարային համակարգն ունի ավելի քան 300 ֆիզիկական տերմինալներ, որոնց օգնությամբ կարող եք կատարել ձեր ֆինանսական գործարքները»։

Fastex-ը շարունակելու է տեղեկատվական հանդիպումների շարքը՝ նպատակ ունենալով մեծացնել հետաքրքրությունը Web3 ոլորտի նկատմամբ և ձևավորելով տեղեկացված և բանիմաց կրիպտո հասարակություն։

Հաջորդ հանդիպումները բաց չթողնելու համար անհրաժեշտ է հետևել Fastex Armenia և ftNFT.am պաշտոնական էջերին:

Հիշեցնենք, որ Fastexն արագ զարգացող Web3 էկոհամակարգ է, որն իր օգտատերերին տալիս է հսկայական հնարավորություններ և հարմարավետ միջավայր՝ առաջարկելով Fastex Exchange կրիպտո փոխանակման հարթակը, Fastex Cardը, YoWallet-ը և ftNFT-ն՝ իր հարթակներով և ֆիջիթալ սփեյսներով, ինչպես նաև YoHealth՝ առողջ ապրելակերպը խթանող հավելվածը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30