Լրահոս
Օրվա լրահոսը

Գյուլեր․ «Պարզ ճշմարտություն է՝ Ադրբեջանի ուժը մեր ուժն է, Թուրքիայի ուժը՝ Ադրբեջանինը»

Հունիս 19,2025 13:04

Ermenihaber. Թուրքիայի պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը մասնակցել է Ադրբեջանի զինված ուժերի օրվա կապակցությամբ Անկարայում կազմակերպված ընդունելությանը։ Գյուլերը նշել է, որ գլոբալ և տարածաշրջանային ասպարեզում ռիսկերի և սպառնալիքների քանակն ու ազդեցությունը օրեցօր մեծանում է։

«Այսպիսի զարգացումների պայմաններում, որոնք սպառնում են խաղաղությանը, կայունությանը և բարեկեցությանը, ռազմավարական դիրք ունեցող մեր երկրների համար բոլոր ոլորտներում հզոր լինելն ու զսպման կարողությունը ուժեղացնելն արդեն ոչ թե ընտրություն է, այլ անհրաժեշտություն։ Ռազմավարական գործընկերություն ունեցող մեր երկրների միջև հարաբերությունները սովորական միջպետական կապեր չեն, այլ հիմնված են հավիտենական եղբայրության և անկոտրում համերաշխության վրա»-, ընդգծել է Թուրքիայի պաշտպանության նախարարը։

Գյուլերը հիշեցնելով, որ Ադրբեջանի և Թուրքիայի միջև հարաբերությունները շատ խոր արմատներ ունեն, ամուր են և բազմաշերտ, ընդգծել է, որ պատմական եղբայրության հիմքի վրա Թուրքիան ու Ադրբեջանը սերտորեն համագործակցում են գրեթե բոլոր ոլորտներում՝ հատկապես պաշտպանության և անվտանգության։

Այդ համատեքստում նա նշել է, որ իրականացվում են բազմաթիվ համատեղ գործողություններ՝ սկսած երկկողմ անձնակազմի վերապատրաստումից մինչև երկկողմ և բազմազգ զորավարժություններ։

«Պարզ ճշմարտություն է՝ Ադրբեջանի ուժը մեր ուժն է, Թուրքիայի ուժը՝ Ադրբեջանինը»,-շեշտել է Թուրքիայի պաշտպանության նախարարը։

Միևնույն ժամանակ պնդել է, որ «ղարաբաղյան պատերազմում տարած հաղթանակը» ոչ միայն Ադրբեջանի, այլև Հարավային Կովկասում խաղաղության և կայունության համար նոր դռներ է բացում։

«Սա պատմական հնարավորություն է, որը պետք է լիարժեք օգտագործվի, և մենք միայն հույս ունենք, որ կստորագրվի տևական խաղաղության պայմանագիր։ Սակայն այս ամենի հետ մեկտեղ, որպեսզի հասնենք կայուն խաղաղության, մեր երկրների զինված ուժերը պետք է լինեն ավելի ուժեղ, ավելի ազդեցիկ և զսպող»-, հայտարարել է Գյուլերը։

Ըստ նրա՝ այդ համատեքստում թուրքական և ադրբեջանական բանակների սերտ համագործակցությունը, ուժեղ ինտեգրացիան և «անկոտրում համերաշխությունը» տարածաշրջանում խաղաղության ու կայունության պահպանման համար առանցքային նշանակություն ունեն։ Այդ պատճառով նպատակ կա ռազմարդյունաբերությունից մինչև ռազմական համագործակցություն՝ միասնական աշխատանքը բարձրացնել նոր մակարդակի։

Գյուլերը նաև հավելել է․ «Երկու պետություն, մեկ ազգ և մեկ բանակ» ընկալմամբ շարունակվելու է սերտ համագործակցությունը՝ զորավարժություններից, ուսումնական միջոցառումներից մինչև ականազերծման աշխատանքներ»։

Ընդունելությանը մասնակցել են նաև Թուրքիայի զինված ուժերի ԳՇ պետ գեներալ Մեթին Գյուրաքը, ցամաքային զորքերի հրամանատար գեներալ Սելչուք Բայրաքթարօղլուն, օդուժի հրամանատար Զիա Ջեմալ Քադիօղլուն, պաշտպանության փոխնախարար Շուայ Ալփայը և այլն։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30