Լրահոս
Օրվա լրահոսը

«Արցախի հարցը չեք փակելու, մենք չենք արտագաղթելու», բազմահազարանոց ցույցեր ենք անելու․ Անաստաս Իսրայելյան

Հունիս 19,2025 13:17

«Կառավարության ներկայացուցիչները հարկ չեն համարում դուրս գալու եւ ժողովրդին պատասխանելու։ Իրենք ասելիք չունեն, իրենք մեզ չեն ծառայում, ուրեմն ճշմարտություն է այն, որ մեզ խաբել են, խաբում են»,-կառավարության շենքի մոտ հայտարարեց «Վերածնվող Արցախ» նախաձեռնության ղեկավար Անաստաս Իսրայելյանը։

Ցույցն ավարտվեց, իսկ հետագա գործողությունները կլինեն բազմահազարանոց հանրահավաքները․ «Հանրային ճնշման միջոցով կանենք եւ կստանանք արդյունքները։ Գերիները ետ պիտի վերադառնան, արցախցիները իրենց բնակարաններ պիտի վերադառնան։ Չի ստացվելու։ Արցախի հարցը չեք փակելու, մենք չենք արտագաղթելու»։

Նա կոչ արեց բոլորին՝ առանց նախապայմանների, դուրս գալ եւ կանգնել սեփական իրավունքների պաշտպանությանը։ Իսկ նրանք, ովքեր միայն խոսում են արցախահայերի խնդիրներից, Արցախի մասին, բայց գործնական քայլերում մասնակից չեն, անվանեց կեղծ։ Առաջիկա անելիքների մասին՝ կհայտարարվի։

Հիշեցնենք, այսօր կառավարության շենքի մոտ կրկին ցույցի էին հավաքվել արցախցիները՝ պահանջով՝ վերանայել կառավարության սոցիալական ծրագրերը՝ արցախցիներին տրամադրվող օգնությունները դարձնելով անժամկետ, մինչեւ մարդկանց խնդիրները լուծում ստանան։ Կառավարությունից ոչ ոք դուրս չեկավ ցուցարարների հետ հանդիպման։

 

Ամբողջական տեսանյութը՝ այստեղ

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30