«Այստեղ պետք է ասեիք, թե 7 տարվա մեջ ինչ հաջողություններ եք արձանագրել, բայց ի՞նչ ելույթներ ենք տեսնում՝ վեհափառ հայրապետ, եպիսկոպոսներ, արքեպիսկոպոսներ, բարեգործներ։ Սա ձեր «դեմբելսկի» ակորդն էր լինելու, հասկանո՞ւմ եք, դուք պետք է ասեիք՝ սա ենք արել, սա ենք արել, ի՞նչ ասացիք, ոչ մի բան։ Չկա էդ ամեն ինչը, որովհետեւ դու հասկանում եք, որ այս 7 տարվա ընթացքում շոշափելի մի լավ բան չեք ասել»,- ԱԺ նիստում 2024 թվականի բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։
Նա ասաց, որ կապիտալ շինարարության ծավալներն այս տարի կազմել են կես միլիարդ դրամից մի քիչ ավելի։ «Արտաքին պարտք ու կապիտալ շինարարություն նույն թիվն է, լավ, սեփական փողով մի մետր ասֆալտ չեք կառուցե՞լ։ Պատկերացրեք ընտանիք, որտեղ փողը գնում է ուտել-խմելու վրա, բայց հին սովետի հեռուստացույց է, որովհետև մի կոպեկ սեփական փողերից ներդրում չի արվել։ Տնտեսությունը ըտենց չի աճում»,- ասաց նա։
Արթուր Խաչատրյանը նշեց, որ Ազգային ժողովն ընդունել է ծրագրային բյուջե, բյուջեն պետք է կոչված լիներ կառավարության ծրագրի իրականացմանը։ «Պետք է բերեիք, ներկայացնեիք ծրագրային թիրախները, որոնք դրել էիք, թե ինչ արդյունքի եք հասել։ Անցած տարի այստեղ քննարկեցինք, ասացիք՝ ճիշտ է, ծրագրային ցուցանիշները պետք է բերենք։ Ո՞ւր է, ինչո՞ւ չբերեցիք։ Կառավարության անդամները, որ բյուջեի կատարողականի օգտին քվեարկում են, չեն հետաքրքրվո՞ւմ՝ արդյունքային ցուցանիշներն ի՞նչ եղան։ 222 մլրդ դրամով թերակատարվել են հարկային եկամուտները, ձեզանից որեւէ մեկը ստեղ լսե՞ց վերլուծություն, թե էդ 222 մլրդ-ը ինչո՞ւ է թերակատարվել։ Դա սխալ պլանավորման հետեւա՞նք է, դա տնտեսական աճի սխալ կանխատեսո՞ւմ է, թե՞ ստվերն է ավելացել»,- հավելեց պատգամավորը։
Կարդացեք նաև
«Ասում եք՝ պատերազմ չի լինելու։ Հայաստանը պատերազմ պետք է սկսի՞, Հայաստանը չի ասել, որ պետք է պատերազմ սկսենք։ Այդ դեպքում ասեք՝ Հայաստանը չի սկսի։ Բայց չի սկսելու, էդ Ալիեւն է խոստացե՞լ։ Կարող է, վաղը Անկարա գնալը դրա հետ է կապված»,- ասաց Արթուր Խաչատրյանը։
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ