Լրահոս
Օրվա լրահոսը

«Իմ տեղեկություններով՝ այս պահին նման հանդիպում նախատեսված չէ, բայց չեմ կարող դա բացառել»․ Եղոյանը՝ Անկարայում Փաշինյան-Էրդողան-Ալիև հնարավոր հանդիպման մասին

Հունիս 19,2025 13:45

«Իմ տեղեկություններով՝ այս պահին նման հանդիպում նախատեսված չէ, բայց չեմ կարող դա բացառել»,- հարցին՝ Անկարայում հնարավո՞ր է Փաշինյան-Էրդողան-Ալիև հանդիպում, լրագրողների հետ ճեպազրույցում այսպես պատասխանեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արման Եղոյանը։

Նա նշեց՝ միջազգային հանդիպումներում որոշումները կայացվում են հենց տեղում․ «Դրանում որևէ տարօրինակ բան չեմ տեսնի, եթե նման հանդիպում լինի։ Կարծում եմ՝ այցը կարևոր է։ Կարծեմ՝ անկախությունից ի վեր առաջին երկկողմ այցն է։ Հատկապես եռացող տարածաշրջանում Թուրքիայի հետ պետք է խոսել, հասկանալ միմյանց»։

Հարցին՝ եթե եռակողմ հանդիպում լինի, ի՞նչ հարցեր են հնարավոր, որ քննարկվեն, Արման Եղոյանը պատասխանեց․ «Եթե ստացվի եռակողմ հանդիպում, բնականաբար, պիտի լինի ՀՀ-Ադրբեջան խաղաղության պայմանագրի ստորագրման հարց»։

Լրագրողների դիտարկմանը՝ փաստորեն Թուրքիան դերակատար է դառնում, Արման Եղոյանն այսպես արձագանքեց․ «Մոտ 700 տարի կլինի՝ հատկապես վերջին 500 տարին։ Խաղաղության երաշխավոր․ դրանք քաղաքական ձևակերպումներ են։ Միջազգային պայմանագրերի կատարման երաշխավորը միջազգային հանրությունն է և այն կազմակերպությունները, որոնց անդամ են կողմերը և այդ կանոնները ընդունում են։ Թուրքիայի դերակատարությունը տարածաշրջանում կա․ գյուտարար չեմ լինի»։

Լրագրողները հետաքրքրվեցին՝ Թուրքիան կարո՞ղ է Ադրբեջանին բերել կառուցողական դաշտ, պատգամավորն այսպես պատասխանեց․ «Եթե Թուրքիան նման քաղաքական նպատակ ունենա, նման հնարավորություն ինքն ունի։ Այլ հարց է՝ քաղաքական կամք կունենա, թե՝ ոչ»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Հ. Գ. Թուրքիայում Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի հանդիպում նախատեսված չէ, «Ազատությանը» հայտնեց վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը:

Լուսանկարը՝ արխիվային

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30