Լրահոս
Օրվա լրահոսը

Պետությունը իր անձի հետ նույնացրած սուբյեկտը՝ պետականությունը դարձրել է սեփական բարդույթները քողարկելու միջոցի. Հայր Հովհաննես Թորգոմյան

Հունիս 19,2025 14:33

Հայր Հովհաննես Թորգոմյանի ֆեյսբուքյան գրառումը

Տևական ժամանակ Նիկոլ Փաշինյանը փորձում է ապացուցել իր հավատարմությունը Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու կանոններին` ակնհայտ փարիսեցիությամբ փորձելով արդարացնել իր բացահայտ հակաեկեղեցական ընթացքը իբրև թե բարեպաշտությամբ, որը չի հանդուրժում կեղծիք և սուտ։

Իրականում պատկերը ավելի քան պարզ է.
1. Ադրբեջանի և Թուրքիայի կողմից ի դեմս Հայ Եկեղեցու պատերազմ է մղվում հայ ժողովրդի դեմ, որի առաջամարտիկը Նիկոլ Փաշինյանն է, որը կասկածի տակ է առնում Հայոց Ցեղասպանությունը, ժխտում Արցախի հայկականությունը, խեղում մեր պատմությունը, խորհրդանիշերը ու ինքնությունը։

  1. Պետությունը իր անձի հետ նույնացրած սուբյեկտը՝ պետականությունը դարձրել է սեփական բարդույթները քողարկելու միջոցի և իր ձախող կառավարման հետևանքով առաջացած աղետալի վիճակի ցանկացած քննադատություն որակում է հակապետական գործունեություն: Մինչդեռ իրականություն այն է, որ հայոց պետությանը ամենամեծ վնաս հասցրած անձը հենց ինքն է: Պետությունը պետք է պաշտպանվի հենց իրենից ու իր նմաններից:

Եվ վերջում մի հարց. մի մարդ, որ գրել է իբրև թե գիրք՝ «երկրի հակառակ կողմը», ուր ուղղակի այլասերության խրախճանք է, դեռ իրավունք ունի խոսել բարոյականությունի՞ց: Այստեղ են ասել «բժիշկ բժշկիր անձդ» (Ղուկ. 4:23)
Այս մարդկանց շատ գեղեցիկ կերպով բնորոշել է Մեր Տերը՝ Հիսուս Քրիստոս. «Իժերի՛ ծնունդներ, դուք, որ չար եք, ինչպե՞ս կարող եք բարի բաներ խոսել…» (Մատթ.12:34):

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30