Լրահոս
Օրվա լրահոսը

Իշխանությունը Սամվել Կարապետյանի սեփականությունը խլելու գործընթացը բնութագրելու համար մի գեղեցիկ բառակապակցություն է հորինել՝ «ՀԷՑ-ի ազգայնացում». Էդմոն Մարուքյան

Հունիս 19,2025 15:07

«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ, ՀՀ հատուկ հանձնարարություններով նախկին դեսպան Էդմոն Մարուքյանի տելեգրամյան գրառումը

Իշխանությունը Սամվել Կարապետյանի սեփականությունը խլելու գործընթացը բնութագրելու համար մի գեղեցիկ բառակապակցություն է հորինել՝ «ՀԷՑ-ի ազգայնացում» ու դա մատուցվում է այնպես, թե իբր մի լավ ու մեծ գործ են անում պետության համար։

Ուրեմն, իմացեք՝ խոսքը գնում է քաղաքական հետապնդման ենթարկվող մարդու սեփականությունը խլելու մասին: Չփորձեք որևէ կերպ լեգիտիմացնել այդ գործընթացները։ Մինչ օրս ինչ էլ, որ խլել եք ապօրինի գործընթացներով՝ փոխանցել եք այլ մասնավորի, ձեզ լոյալ մասնավորի, և հասել սեփականության վերաբաշխման:

Դուք բոլշևիկների պես ցանկանում եք մասնավոր սեփականությունը ԽԼԵԼ, այլ բառ այստեղ կիրառելի չէ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30