Լրահոս
Օրվա լրահոսը

Բաքվին Սամվել Կարապետյանի արտահանձնումը ցույց կտա, որ Հայաստանն իսկապես շրջվում է դեպի խաղաղություն՝ գրում է ադրբեջանական մամուլը

Հունիս 19,2025 15:14

«Իմ քայլը» դաշինքից ՀՀ ԱԺ 7-րդ գումարման պատգամավոր, պատմաբան, պատմական գիտությունների թեկնածու, ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության նախկին անդամ, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի տելեգրամյան գրառումը

Ադրբեջանական մամուլն արդեն գրում է այն մասին, որ հույս ունեն՝ Սամվել Կարապետյանին իրենց կհանձնեն՝ որպես «խաղաղությանը» միտված ժեստ

«Այժմ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ունի հնարավորություն ցույց տալու իր պատրաստակամությունը իրական խաղաղությանն ուղղված քայլերի հարցում։ Կարապետյանի արտահանձնումը Բաքվին կլինի ոչ միայն միջազգային իրավունքի սկզբունքների պահպանություն, այլև հստակ ազդակ, որ Հայաստանը հրաժարվում է պաշտպանել նրանց, ովքեր շահույթ էին ստանում Ադրբեջանի դեմ ագրեսիայից։

Փաշինյանը բազմիցս խոսել է խաղաղ օրակարգից։ Սակայն խոսքերը պետք է հաստատվեն գործողություններով։ Ռազմական հովանավորներին թաքցնելը միայն վարկաբեկում է հաշտեցման միտումը։ Կարապետյանի արտահանձնումը հնարավոր է դարձնում վստահության ամրապնդումը, երկրի մաքրումը «մոխրագույն» տնտեսության ժառանգությունից և ցույց է տալիս, որ Հայաստանը իսկապես շրջվում է դեպի խաղաղություն…», – գրում է ադրբեջանական աղբյուրը։

Փաստացի, Փաշինյանն այն կարգի է լծվել Ադրբեջանի կամքը կատարելու գործին, որ հակառակորդը արդեն ակնկալում է նման քայլ Փաշինյանից…

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30