Լրահոս
Իրանի հակահարվածը
Օրվա լրահոսը

Իրականությունը չես ժխտի, դժվար է. Զախարովան՝ Փաշինյանի խոսքերի մասին, թե ԵՄ-ին և ԵԱՏՄ-ին միաժամանակ չես կարող անդամակցել

Հունիս 19,2025 16:58

«Իրականությունը չես ժխտի, դժվար է. Զախարովան՝ Նիկոլ Փաշինյանի խոսքերի մասին, թե ԵՄ-ին և ԵԱՏՄ-ին միաժամանակ չես կարող անդամակցել:

«Ակնհայտ է, որ եվրասիական ինտեգրացիայի Հայաստանին բերած օգուտները համեմատելի չեն Բրյուսելի անհիմն խոստումների հետ: ԵԱՏՄ-ից ստացվող օգուտը կոնկրետ թվերով և փաստերով է, իսկ թե ում և ինչպես է Բրյուսելը խաբում, նույնպես լավ հայտնի է», – արտաքին քաղաքականության ընթացիկ հարցերի վերաբերյալ ճեպազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

«Խոսքը նույնիսկ թեկնածուի կարգավիճակի մասին չէ: Եվ մեծ հարց է՝ արդյոք ԵՄ-ն ընդհանրապես սպասո՞ւմ է Հայաստանին, թե՞ ցանկանում է երկիրն օգտագործել որպես հարմար աշխարհաքաղաքական գործիք: Մոլդովայի և Ուկրաինայի այսպես կոչված եվրոպականացման երկար ճանապարհը ոչ մի լավ բանի չի հանգեցրել. կորցրել են անկախությունը և սեփական ռեսուրսները», –  ասել է Մարիա Զախարովան:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30