Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանից ռուսական ռազմաբազան դուրս բերելու հարց չի բարձրացվել. Զախարովա

Հունիս 19,2025 17:48

Հայաստանից ռուսական ռազմաբազան դուրս բերելու հարցը չի բարձրացվել. ճեպազրույցի ժամանակ ասել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

«Այդ հարցը գործնական իմաստով երբեք չի բարձրացվել, երևի թե համայնքներում կամ հանրության, փորձագիտական շրջանակներում քննարկվել է, սա այլ հարց է, բայց Երևանի հետ շփումներում այդ թեման չի արծարծվել»,- ասել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը։

Զախարովայի խոսքով՝ Ռուսաստանը Հայաստանի հետ փոխգործակցության շատ լայն շրջանակ ունի, բայց, իհարկե, ինչպես ցանկացած երկրում, կան նաև խնդրահարույց հարցեր։ Բայց կանոնավոր երկխոսություն է ընթանում բոլոր գերատեսչությունների միջոցով, որոնք ինչ-որ կերպ առնչվում են բազայի թեմային։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30