«Իմ քայլը» դաշինքից ՀՀ ԱԺ 7-րդ գումարման պատգամավոր, պատմաբան, պատմական գիտությունների թեկնածու, ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության նախկին անդամ, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի տելեգրամյան գրառումը
«Ադրբեջանը կրկին տարբեր ուղիներով դիմել է Իսրայելին՝ կոչ անելով զգուշավոր լինել քաղաքացիական բնակչության և քաղաքացիական օբյեկտների անվտանգության հարցում այն օպերացիաների ընթացքում, որոնք իրականացվում են Իրանում ադրբեջանցիների բնակության տարածքներում, և հնարավորության դեպքում խուսափել հարվածներից։
Ադրբեջանը մտահոգված է խաղաղ բնակչության անվտանգության հարցով, հատկապես՝ այն բանից հետո, երբ ռմբակոծվել են ռազմական օբյեկտներ Արդեբիլում», – այդ մասին այսօր կրկին գրում են ադրբեջանական աղբյուրները։
Այս տեսանկյունից ուշագրավ է օրեր առաջ ՀՀ-ում Իրանի դեսպանի այն հայտարարությունը, որ «Իրանում չկան ադրբեջանցիներ, կան իրանցիներ»։
Կարդացեք նաև
Ըստ իս՝ Ադրբեջանը փորձում է ոչ պաշտոնապես (այդքան համարձակություն դեռևս չունեն), բայց հանրային ու տեղեկատվական տիրույթում իրեն դիրքավորել որպես Իրանի Ատրպատական նահանգում ապրող Իրանի Ատրպատականի թյուրքալեզու բնակիչների պաշտպան։ Դե եթե այդքան կշիռ ունեն Իսրայելի մոտ, թող կոչ անեն չթիրախավորել հարևան Իրանի քաղաքացիական բնակչությանն առհասարակ կամ գործողություններ չանել Գազայի խաղաղ մահմեդական բնակչության դեմ։ Կանե՞ն, իհարկե ոչ։ Իրենք շատ սերտ են համագործակցում Իսրայելի հետ տարբեր հարցերում, այդ թվում՝ Իրանի դեմ գործողություններում։ Սա էլ տեղեկատվական ու հիբրիդային պատերազմի կարևոր բաղադրիչ է։