Իրանագետ Արտյոմ Տոնոյանի «Caspian Frontiers» տելեգրամյան ալիքից տեղեկանում ենք.
🔷 Բաքվում ակտիվիստ ներկայացողների մի խումբ, որը բոլոր թելերով փոխկապակցված է իշխանական ֆոնդերի հետ, դուրս է եկել ցույցի՝ հաջակցություն Իսրայելի։
🔷 Տեսահոլովակում լսվում է, թե ինչպես է ցուցարարներից մեկը Իրանի հասցեին հնչեցնում «ահաբեկչական պետություն» և «մոլլաների ռեժիմ» արտահայտությունը։
🔷 Սրանք պատկանում են այն նույն խմբին, որը Բաքվի իշխանությունների ցուցումով 2022թ. դեկտեմբերին փակեց Արցախը Հայաստանի հետ կապող ճամփան՝ ներկայացնելով այդ գործողությունը՝ որպես էկոակտիվիստների նախաձեռնություն։
Կարդացեք նաև
🔷 Փաստորեն, Ադրբեջանում Իսրայելի սիոնիստական ռեժիմին սպասարկող քաղաքական վերնախավը չունի այնքան հնարավորություններ և հեռատեսություն, որ գոնե տարբեր խնդիրների դեպքում ցուցարարների տարբեր խմբերի օգտագործի, այլ ոչ թե ամենուր մեկ և միևնույն խմբի։