Լրահոս
Օրվա լրահոսը

«Ինչ ավերածություններ կբերի նրա հերթական կեցվածքը, արդեն կարելի է կռահել…». Տեր Գաբրիել քահանա Վարդանյան

Հունիս 19,2025 23:30

Այս մարդը ժամանակին գլխավոր ինֆեկցիոնիստն էր և հորդորում էր քովիդի դեմ պայքարել թթի օղիով, և մահաբեր համավարակին հեգնում էր․ «ում դռան շունն է որ»։

Հետո ներկայացավ որպես երկրի ամենադուխով տղա և աջ ու ձախ փրթելով անցավ հասավ Գիլգամեշին ու ոստիկանական կուռ պատնեշների հետևից գոռաց, թե «կտամ պատերով կծեփեմ ու կփռեմ ասֆալտին» ու ինքն իրեն փռեց գետնին:

Մեկ էլ թե բա «Ադրբեջանն ու Թուրքիան ո՞վ են որ» ու իր իսկ ասածից ոգևորված՝ գոռաց՝ «Արցախը Հայաստան է ու վերջ»․ անմիջապես հագավ գերագույն գլխավոր զորահրամանատարի սաղավարտը ու․․․հազարավոր զոհերի ու հսկայական տարածքային կորուստների պատճառ դարձավ։

Հիմա էլ, հանդես է գալիս որպես գլխավոր կանոնալոգ ու գլխավոր ուխտոլոգ…

Թե ինչ ավերածություններ կբերի նրա հերթական այս կեցվածքը, արդեն կարելի է կռահել․․․

 

Տեր Գաբրիել քահանա Վարդանյան

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30