Լրահոս
Օրվա լրահոսը

Սամվել Կարապետյանը դատական վարույթ է սկսել Ֆրանսիայի դեմ. «Կոմերսանտ»

Հունիս 19,2025 23:35

Ռուսական «Տաշիր» ընկերությունների խմբի սեփականատեր Սամվել Կարապետյանը դատական վարույթ է սկսել Ֆրանսիայի դեմ Ներդրումային վեճերի կարգավորման միջազգային կենտրոնում:

Հավանաբար, հայցը վերաբերվում է ձերբակալված 120 միլիոն եվրո արժողությամբ գործարարի առանձնատանը` Լազուրյան ափին: Հայաստանում գործարարի ներկայիս քրեական հետապնդումը կարող է թուլացնել նրա դիրքերը ֆրանսիական իշխանությունների դեմ դատարանում, կարծում են իրավաբանները:

«Տաշիր» ընկերությունների խմբի սեփականատեր Սամվել Կարապետյանը 2025թ. հունիսի սկզբին միջարբիտրաժային վարույթ է նախաձեռնել Ֆրանսիայի դեմ Ներդրումային վեճերի կարգավորման միջազգային կենտրոնում (ICSID. հանդիսանում է Համաշխարհային բանկի խմբի մաս, գլխավոր գրասենյակը գտնվում է Վաշինգտոնում), հայտնաբերել է «Ъ»-ն համապատասխան բազայում:

Գործի նյութերը և պահանջների էությունը նշված չեն, բայց վեճի առարկան անշարժ գույքն է: «Տաշիր» ընկերությունների խմբում և ICSID-ում չեն պատասխանել «Ъ»-ի հարցմանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30