Լրահոս
Օրվա լրահոսը

Ես նույնիսկ չեմ ուզում մտածել դրա մասին. Զախարովան` «Զանգեզուրի միջանցքի» մասին

Հունիս 19,2025 23:40

Ինձ շատ դուր եկավ Ռուսաստանի նախագահի օրինակելի պատասխանը լրատվամիջոցների գլխավոր խմբագիրների հետ երեկվա զրույցի ժամանակ, և ես ինձ թույլ կտամ կրկնօրինակել և ասել. «Ես նույնիսկ չեմ ուզում դրա մասին մտածել, նույնիսկ չեմ ուզում քննարկել դա»։

Այս մասին ամենաշաբաթայա ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ պատասխանելով Ալիևի՝ Իրան-Իսրայել պատերազմի ֆոնին այսպես կոչված Զանգեզուրի միջանցքը բացելու հնարավոր ծրագրերի մասին հարցին։

«Մեր ջանքերն ուղղված են տարածաշրջանում իրավիճակի լիցքաթափմանը, Իրանի հետ կապված ամեն ինչին, Իսրայելի կողմից Իրանի դեմ ձեռնարկված ագրեսիվ գործողություններին։

Մենք համապատասխան աշխատանքներ ենք տանում Երևանի և Ադրբեջանի հետ այս տարածաշրջանում հարաբերությունների կարգավորման ուղղությամբ։ Մենք ունենք մեխանիզմներ, համապատասխան աշխատանքային խմբեր, և համապատասխան մակարդակի մասնագետներ, որոնք լուծում են այս բոլոր հարցերը։

Հետևաբար, ես նույնիսկ չեմ ուզում դրա մասին մտածել և քննարկել։ Ե՛վ Ադրբեջանը, և՛ Հայաստանը մեզ համար թանկ են որպես երկրներ և ժողովուրդներ, որոնց հետ մենք դարերի ընթացքում հարաբերություններ ենք զարգացրել, որոնց հետ սերտ կապեր ունենք։

Մեզ համար Իրանը մի երկիր է, որի հետ մենք հարաբերություններ ենք զարգացնում։ Սա այն տարածաշրջանն է, որը շատ բան է վերապրել, եթե լայն իմաստով ընդունենք։

Սա առաջնահերթություններից մեկն է՝ այնտեղ կայունություն բերել, տնտեսապես ամրապնդել, ցույց տալ առաջադեմ զարգացման ու փոխազդեցության առաջնահերթությունը։

Իհարկե, թե քանի ուժ, խաչմերուկ և հանգույց է կապված այնտեղ, ես չէ, որ ձեզ պետք է ասեմ», – հավելել է Զախարովան։

 

«Ազգ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30