Լրահոս
Օրվա լրահոսը

Միայն բիզնեսով հնարավոր չէ առաջ գնալ, պետք է լինի գործարար էկոհամակարգ. Արտավազդ Մինասյան

Հունիս 20,2025 22:15

«Առավոտի» եւ «Շտիգեն» ընկերությունների խմբի «Ազգային բուրժուազիա» նախագծի հերթական թողարկման հյուրն է «Կրիսպ»  IT ընկերության համահիմնադիր Արտավազդ Մինասյանը: Նրա համար միանգամայն ընդունելի են «ազգային բիզնես» եւ «ազգային բուրժուազիա» հասկացությունները, քանի որ ցանկացած ազգ ներկայացնող գործարար, կարեւորելով շահույթ ստանալը, պետք է մտածի ավելի մեծ՝ ազգային առաքելության մասին:

Անդրադառնալով Հայաստանում կառուցվելիք 𝟱𝟬𝟬 միլիոն դոլար արժողությամբ 𝗔𝗜 տվյալային կենտրոնին,  Արտավազդ Մինասյանը նշել է որ այդ նախագծին մասնակցում են երկու սփյուռքահայ եւ մեկ հայաստանցի խոշոր գործարարներ: Դա կլինի արտասահմանյան կապիտալի եւ հայաստանյան գիտական ու ինժեներական մտքի համագործակցության լավագույն օրինակներից մեկը:

Մի քանի ոլորտներից, որտեղ հայկական բիզնեսը կարող է ներդրումներ կատարել, հաղորդման հյուրն առանձնացնում է կրթությունը, որը տնտեսության եւ, մասնավորապես, սթարթափերի հիմքն է: Այդ առումով Արտավազդ Մինասյանը հիշում է Իսրայելի օրինակը,  որտեղ բուռն զարգացման խթանիչ ուժը կրթությունն էր:

 

Մանրամասները տեսանյութում:

Արամ Աբրահամյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30