Երեւանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Արտակ Կարապետյանի որոշմամբ՝ հունիսի 18-ին 2 ամսով կալանավորվեց գործարար Սամվել Կարապետյանը։
ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի նախկին դեկան, պրոֆեսոր Գագիկ Ղազինյանին հարցրինք․ ինչպե՞ս կմեկնաբանի ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի շրջանավարտ՝ դատավոր Արտակ Կարապետյանի որոշումը՝ գործարարին կալանավորելու վերաբերյալ։ «Այնտեղ իրավական որեւէ բան չկա, որպեսզի նորմալ իրավաբանը դա դիտարկի, բացարձակորեն որեւէ բան չկա։ Նույնիսկ այնպես չէ, որ ասեմ՝ վայ, գործի նյութերին ծանոթանամ եւ այլն: Հիմա ի՞նչ ասեմ, այդտեղ բարոյականության խնդիր է, որն այսօր գոյություն չունի, ցավոք սրտի»։
– Մի՞թե այս դատական ակտը վառ օրինակ չէ՝ Իրավաբանության ֆակուլտետի ուսանողներին ցույց տալու, թե ինչպիսի դատական ակտ չպետք է կայացնի դատավորը։
– Բնականաբար, սա շատ լավ օրինակ է՝ ուսանողներին հակառակ օրինակով ցույց տալու, թե ինչպիսին չպետք է լինի իրավաբանը, եւ մենք, ըստ անհրաժեշտության, օրինակները բերում ենք։ Մենք որդեգրել ենք ուսումնական պրոցեսում, այսպես ասած, օրինակներով պրակտիկ գիտելիքներ հրամցնել։ Տեսականը շատ լավ է, որ տիրապետում են, ինչպես կիրառել կյանքում… Ես շատ եմ ասում, որ շատ ավելի վտանգավոր է ունենալ լավ իրավաբան, որը վատ մարդ է, վատ քաղաքացի է, բարոյականության հետ խնդիրներ ունի, արժեքների հետ եւ այլն։ Ավելի լավ է լինել թույլ գիտելիքներով, բայց նորմալ քաղաքացի, նորմալ մարդ։ Ցավոք սրտի, ունենք շրջանավարտներ, այդ թվում` բարձրաստիճան պաշտոնյաներ, ովքեր իրենց մասնագիտությանը դավաճանում են։
Կարդացեք նաև
Աննա ՊԱՊԻԿՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում: