Լրահոս
Օրվա լրահոսը

Արցախի ԱԺ պատգամավոր Կարեն Հովհաննիսյանի պատգամավորական լիազորությունները համարվում են դադարած

Հունիս 20,2025 11:17

ԱՀ Ազգային ժողովի հայտարարությունը

«Սույն թվականի հունիսի 12-ին ԱՀ ԱԺ պատգամավոր Կարեն Զորիկի Հովհաննիսյանը «Ազգային ժողովի Կանոնակարգ» օրենքի 138-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն ներկայացրել է հրաժարականի դիմում։

Կարեն Զորիկի Հովհաննիսյանը սահմանված ժամկետում հետ չի վերցրել իր դիմումը և համաձայն «ԱԺ Կանոնակարգ» օրենքի 138-րդ հոդվածի 2-րդ կետի՝ նրա պատգամավորական լիազորությունները համարվում են դադարած:

«Այդ մասին կազմվել է արձանագրություն և ներկայացվել ԱՀ ԿԸՀ», -ասված է հայտարարության մեջ։

Արցախի Հանրապետության Ազգային ժողով

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30