Լրահոս
Իրանի հակահարվածը
Օրվա լրահոսը

Մոսկվան ափսոսում է, որ Փաշինյանը որոշել է Մինսկում ԵԱՏՄ հաջորդ նիստին հեռավար ձևաչափով մասնակցել. Պեսկով

Հունիս 20,2025 14:12

Մոսկվան ափսոսում է, որ Փաշինյանը որոշել է Մինսկում կայանալիք ԵԱՏՄ հաջորդ նիստին հեռավար ձևաչափով մասնակցել, լրագրողներին ասել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: Այս մասին հայտնում է ԱՊԱ-ն։

«Հայաստանը Եվրասիական տնտեսական միության անդամ է, կարևոր անդամ», – նշել է Պեսկովը:

Հիշեցնենք՝ ավելի վաղ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Մինսկում կայանալիք ԵԱՏՄ նիստին կմասնակցի տեսակոնֆերանսի միջոցով։ Մինչ այդ նա Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին մեղադրել էր 44-օրյա պատերազմի ժամանակ Ադրբեջանին օգնելու համար՝ ասելով, որ այլևս երբեք չի այցելի Բելառուս, քանի դեռ Լուկաշենկոն է իշխանության գլուխ։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30