Լրահոս
Օրվա լրահոսը

Կարսում խաչերով գերեզմաններ են գտնվել

Հունիս 20,2025 15:01

Կարսում ուշադրություն են գրավում խաչերով գերեզմանաքարերը, որոնք, սակայն օրեցօր ավիրվում են։ Այդ մասին, akunq.net-ի փոխանցմամբ, հաղորդում են թուրքական լրատվամիջոցները։

Աղբյուրի համաձայն՝ Կարս քաղաքի Ուչլեր թաղամասում տարբեր ձևերով խաչեր կրող այդ գերեզմանաքարերի մի մասը կողոպտվել է գանձագողերի կողմից, այնինչ տեղի բնակիչներն ակնկալում են, որ գերեզմանների գտնվելու շրջանը պահպանության տակ կառնվի, և խաչեր կրող գերեզմանները, վերականգնվելու դեպքում, կնպաստեն զբոսաշրջության զարգացմանը։

Ըստ տվյալ վայրերի բնակիչների՝ Ուչլեր թաղամասում գտնվող գերեզմաններն առնվազն 100 տարեկան են։ Նրանք նաև ընդգծում են․ «Այս վայրը նախկինում բնակելի տարածք է եղել։ Ամենայն հավանականությամբ մինչ այդ էլ է որպես բնակավայր օգտագործվել, որովհետև գերեզմանների գտնվելու տեղում եկեղեցի կա։ Մենք պահանջում ենք, որ այս վայրերը պահպանության տակ վերցվեն»։

Թարգմանեց Մելինե Անումյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30