Լրահոս
Իրանի հակահարվածը
Օրվա լրահոսը

Ղարաբաղյան պատերազմի վետերանների միությունը զորակցություն է հայտնում Սամվել Կարապետյանին, ՀՀ կառավարությանը կոչ անում սթափվել և զբաղվել ազգային անվտանգության խնդիրներով

Հունիս 20,2025 14:42

Հայաստանի կառավարությունը հարձակվել է Հայ եկեղեցու և ազգային գործիչների վրա

Այսօր, երբ Հայաստանի հարևան Իրանը, և դաշնակից Ռուսաստանի Դաշնությունը բարդ և լայնածավալ պատերազմներ են վարում, Հայաստանը գտնվում է այդ 2 պատերազմական գործողություների մեջտեղում։ Հայաստանում օրհասական անհրաժեշտություն է ռազմականացումը, զորքի ոգու և սպառազինության մակարդակի բարձրացումն ու ապակուսակցականացումը։

Մեր երկրի անկախությունն ու ամբողջականությունը կախված է մազից, այնինչ Հայաստանի կառավարությունը լծվել է հակաեկեղեցական քարոզով ու հայրենիք-սփյուռք կապի պառակտմամբ, ինչը մեր երկրի համար մահ է գուժում։

Այսօր, երբ ազգային բարերար Ռուբեն Վարդանյանը, ձերբակալված և մեկուսացված է Ադրբեջանում, Հայաստանում իշխող Նիկոլ Փաշինյանի կլանը, ձերբակալված և մեկուսացված է պահում ազգային բարերար Սամվել Կարապետյանին։ Մարդիկ, որոնք ոչ միայն անհատականություններ են, այլև Սփյուռքի լայն շրջանակների ներուժը Հայաստանին կապող անձին։ Հայաստանի կառավարության կողմից Սամվել Կարապետյանին գերելու և մեկուսացնելու քայլը, հավասարազոր է Ադրբեջանի կողմից Ռուբեն Վարդանյանին գերելու և մեկուսացնելու քայլին՝ թուրքություն՝ դեմ մեր ազգային-պետական շահին ու Հայաստանի գոյությանը։

Հայաստանում Սփյուռքի հետ կապված մի շարք կապեր խզվեցին դեռևս 2018-ին, վերացվեց Սփյուռքի նախարարությունը, իսկ Հայոց բանակի բարձրաստիճան սպաների դեմ ծավալվեցին ուղղորդված քաղաքական-քրեական հետապնդումներ, որոնք ուղեկցվեցին լայնամասշտաբ շոուներով ու ատելության քարոզով։

Այդ ամենը հանգեցրեց Բանակի մարտունակության անկմանն ու կուսակցականացմանը։ Պարբերաբար հնչող անհիմն ու անպատասխանատու ռազմատենչ հայտարարություններն էլ, ազատեցին Ադրբեջանի ձեռքերը, սանձազերծեցին 2020-ի 44-օրյա պատերազմը, ինչն էլ բերեց 5000 անմեղ զոհերին, Արցախի կորստին ու հայաթափմանը։ Նույն պատճառով, 2022-ին Ադրբեջանը լայնածավալ հարձակում կիրառեց արդեն Հայաստանի ողջ սահմանի երկայնքով և օկուպացրել  Հայաստանին պատկանող հազարավոր հեկտարներ։

Մինչ այսօր էլ Հայաստանի բանակը, Նիկոլ Փաշինյանի կլանի վստահելի անդամ, ՔՊ-ական Սուրեն Պապիկյանի գլխավորությամբ, գտնվում է կուսակցական տիրապետության տակ, կուսակցական բարքերը ներթափանցել են զորամասեր ու դիրքեր, հասել խրամաբջիջներին։ Ուստի մինչև այսօր էլ Հայոց բանակը նպաստում է ոչ թե Հայաստանի այլ Նիկոլ Փաշինյանի կուսակցական ամբողջականությանը։

Ղարաբաղյան պատերազմի վետերանների միությունը հայտարարում է, որ քանի դեռ Հայաստանի Պաշտպանության նախարարությունը գտնվում է նշված կլանի ձեռքին, Հայաստանը կրկին ու կրկին գտնվելու է նոր պատերազմի և կորուստների նախաշեմին։

Սա նշանակում է, որ Հայաստանում օր առաջ պետք է զերծ մնալ Բանակի կուսակցական անցումից։ Պաշտպանության նախարարությունն ու վերնախավը, անմիջապես պետք է փոխվի և համալրվի փորձառու, մարտական ուղի անցած, պրոֆեսիոնալ սպաներով:

Ղարաբաղյան պատերազմի վետերանների միությունն իր զորակցությունն է հայտնում Սամվել Կարապետյանին և նրա ընտանիքին, իսկ Հայաստանի իրավապահ համակարգի և կառավարությանը կոչ անում․ սթափվե՛ք, ուշքի՛ եկեք, զերծ մնացեք ազգամիջյան-կուսակցական բախումներ հրահրելուց, զբաղվե՛ք ազգային անվտանգության խնդիրներով, մաքրե՛ք բանակը դիլետանտներից, դասալիքներից ու կասակցականացումից։

Ղարաբաղյան պատերազմի վետերանների միություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30