«Ապառաժ». Արցախի մշակութային ժառանգության պահպանությունն այսօր առաջնային մարտահրավերներից մեկն է ինչպես Արցախի և Հայաստանի, այնպես էլ աշխարհասփյուռ հայության համար: Հայկական մշակութային ժառանգության բռնայուրացման, (որը ներառում է ինչպես ֆիզիկական ոչնչացումն, այնպես էլ ձևափոխումը) և պատմական իրողությունների խեղաթյուրման մասին խոսել է Արցախի բռնազավթված տարածքներում մշակութային ժառանգության պաշտպանության հանրային խորհրդի նախագահ Սերգեյ Շահվերդյանը:
Շահվերդյանը նախ կարևորել է բարերար Սամվել Կարապետյանի ներդրումը ՀՀ-ի և Արցախի հանրապետության շենացման գործում, նշելով, որ թե՛ պատերազմական օրերին, թե խաղաղ պայմաններում, տասնամյակներ շարունակ Սամվել Կարապետյանը եղել է հայության կողքին:
«Մեծ էր Սամվել Կարապետյանի դերակատարութունը Արցախում: Միայն եթե հիշենք հանրապետական հիվանդանոցի կառուցումը, որտեղ երկու պատերազմի ընթացքում հարյուրավոր զինվորներ են փրկվել, կարծում եմ բավական է՝ ընդգծելու իր մեծագույն ներդրումը»,- նշել է նա։
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: