Լրահոս
Օրվա լրահոսը

Սուտ ես ասում, արա՛, հետեւիր ցուցմունքներիդ. հայհոյանք, գերլարված վիճակ դատարանում

Հունիս 20,2025 15:29

Այսօր Գեղարքունիքի մարզի Սեւանի նստավայրում Ազատ գյուղի զինվորական կացարանում բռնկված հրդեհի ու դրա հետեւանքով 15 զինվորի մահվան դեպքի քննության գործով դատական նիստում զորամասի նյութական ապահովման վաշտի հրամանատար Արամ Ջամալյանի հակասական ցուցմունքները զայրացրին զոհվածների ծնողներին:

 

-Ասում ես՝ 44 օրյա պատերազմին էլ ես մասնակցել, դիեր շատ ես տեսել: Մեր երեխեքի դիերը ինչի՞ հետեւանքով զոհված երեխեքի դիերին ես նմանեցրել,- հետաքրքրվեց վկայից զոհվածի հայրը:

-Չեմ կարող ասել,- պատասխանեց վկան:

-Էդ երեխեքը կարո՞ղ էին բենզինից վառվել,- վկային ուղղեց իր հաջորդ հարցը զոհվածի հայրը:

-Չեմ կարող ասել,- կրկնեց վկան:

-Բա ի՞նչ կարող ես ասել, հարցիս կոնկրետ պատասխանի,- զայրացավ զինվորի ծնողը:

-Չի ուզում ասի,- նիստերի դահլիճից արձագանքեց զոհված զինվորներից մեկի մայրը:

Ծնողները բոլորը միաժամանակ սկսեցին արտահայտել իրենց զայրույթը՝ բղավելով ու ինչ-որ բաներ ասելով վկային:

-Քո տված ցուցմունքներին հետեւի, որ ինչ խոսացել ես, ստեղ նույնն ասես,- արձագանքեց մյուս տուժողը:

-Ով որ սուտ է ասում, մենք ոտից գլուխ ասում ենք ստեղ,-շարունակեց մեկ այլ տուժող:

-Սուտ ես ասում, արա՛…,- չդիմացավ մեկ այլ ծնող: Այս վկայի հասցեին հնչեց նաեւ հայհոյանք:

Դատարանը միջամտեց, հանդարտեցրեց կողմերին՝ հայտնելով, որ հաջորդ դեպքում սանկցիա կկիրառի:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30