Լրահոս
Օրվա լրահոսը

««Oրուելյան հասարակության» ամենաբարձր մակարդակ». Էմիր Կուստուրիցան ևս անդրադարձել է Սամվել Կարապետյանի շուրջ ծավալվող իրադարձություններին

Հունիս 20,2025 16:22

Հայաստանում գործարար Սամվել Կարապետյանի նկատմամբ հետապնդումը Հայ Առաքելական Եկեղեցուն աջակցելու համար Արևմուտքի կողմից հասարակության նկատմամբ լիակատար վերահսկողություն հաստատելու փորձերի մի մասն է, ՌԻԱ Նովոստիին ասել է սերբ և հարավսլավացի ռեժիսոր և երաժիշտ Էմիր Կուստուրիցան։

«Եթե ինչ-որ մեկը սոցիալական ցանցերում գրել է Եկեղեցու դեմ սպառնալիքների մասին, իսկ ուրիշները նրան կալանավորել են դրա համար, սա «օրուելյան հասարակության» ամենաբարձր մակարդակն է (տոտալիտար վերահսկողություն, հետևում և քարոզչություն – ՌԻԱ Նովոստի):

Զելենսկին դա անում է Ուկրաինայում, նրանք փորձել են դա անել Չեռնոգորիայում, բայց այնտեղ ժողովուրդը ոտքի կանգնեց, և Բելգրադը կարողացավ պաշտպանել եկեղեցին, ուստի մենք կարող ենք միայն հավատալ, որ մենք՝ ուղղափառներս, պաշտպանություն ունենք և այն փնտրում ենք մեր եղբայրական Ռուսաստանում», – ասել է Կուստուրիցան։

Նրա խոսքով՝ աշխարհում ստեղծված ներկայիս մթնոլորտում, որտեղ «ծավալվում է Արևմտյան կայսրության անկումը, նրանք փորձում են անել ամեն ինչ՝ նմանվելու «օրուելյան հասարակությանը»։

«Մեզ համար ուղղափառ եկեղեցին պաշտպանության վերջին գիծն է, այն բանի ամրոցը, որը ես անվանում եմ քաղաքակրթական առումով ազատ աշխարհ։ Քանի որ մեր ազատությունը չափվում է մաքառողական ջանքերով, որոնք արտահայտվում են ստեղծագործականությամբ, սոցիալական միասնությամբ, պատարագի և այն ամենի նկատմամբ հարգանքով, ինչը ստեղծում է ազատություն, որը փոխանցվում է մարդուց մարդուն, և ոչ թե մեկը մյուսին ենթարկեցնելով», – ընդգծել է ռեժիսորը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30