Լրահոս
Օրվա լրահոսը

Իշխանության ներկայացուցիչների փորձերը՝ արհեստական լարվածություն և անջրպետ ստեղծելու կուսակրոն և ամուսնացյալ հոգևորականների միջև, վստահաբար, չեն հաջողելու. Տեր Բարսեղ քահանա Մկրտչյան

Հունիս 20,2025 16:31

Ընթացիկ օրերին Հայ Առաքելական եկեղեցին տոնախմբում է Արարատյան շաբաթը, որը եզրափակվելու է Կաթողիկե Սուրբ Էջմիածնի տոնով։ Ցավոք, իշխանության որոշ ներկայացուցիչներ, փոխանակ առիթն օգտագործելով՝ փորձեն լինել Եկեղեցու ներսում, որպես հավատացյալ զավակներ՝ իրենց սխալ ընթացքի գիտակցումով, կրկին համառորեն ջանք չեն խնայում՝ վարկաբեկելու Հայ Առաքելական Եկեղեցին և Եկեղեցու սպասավորներին։

Այդ ամենի վառ ապացույցն է տարրական հարգանքի և զսպվածության բացակայությունը, որ չեն կարողանում ցուցաբերել Եկեղեցու սպասավորների և Ամենայն Հայոց Հայրապետի հանդեպ՝ չգիտակցելով, որ նա Թադեոս և Բարդուղիմեոս առաքյալների և Գրիգոր Լուսավորչի իրավահաջորդն է և նրանց իշխանության ժառանգորդը։ Նույնիսկ իշխանության ներկայացուցիչների փորձերը՝ արհեստական լարվածություն և անջրպետ ստեղծելու կուսակրոն և ամուսնացյալ հոգևորականների միջև, վստահաբար, չեն հաջողելու, որովհետև բոլոր հոգևորականներս մեկ՝ Հայ Առաքելական Եկեղեցու մեծ ընտանիքի զավակներն ենք, մի ենք ի Քրիստոս, որտեղ գերակայում է իրական սիրո գաղափարը։
Ուղղակի անհամատեղելի են իշխանության ներկայացուցիչների գործողությունները և իրենց՝ Հայ Եկեղեցու զավակ համարելը։ Եվ ինչպես մեր Տեր Հիսուս Քրիստոսն է ասում. «Այդպես էլ ամեն լավ ծառ լավ պտուղ է տալիս, իսկ վատ ծառը՝ վատ պտուղ։ Լավ ծառը չի կարող վատ պտուղ տալ, ոչ էլ վատ ծառը՝ լավ պտուղ։ Ամեն ծառ, որ լավ պտուղ չի տալիս, կտրվում է ու կրակի մեջ գցվում։ Ուրեմն իրենց պտուղների՛ց նրանց կճանաչեք» (Մտթ. 7:17-20): Իշխանության տված պտուղները մինչ այժմ, համենայն դեպս, լավը չեն։

Եվ, ի վերջո, եթե եկեղեցում թեկուզև կան խնդիրներ, ապա դրանք լուծվում են համապատասխան քննարկումների ու կառույցների միջոցով, ոչ թե կամայականորեն և անթույլատրելի ճանապարհներով։

Իմ աղոթքն է, որ Ամենակարող Տերը յուրաքանչյուրիս իմաստնություն, ուժ և կարողություն պարգևի՝ մեր հավատքը ոչ միայն խոսքով ներկայացնելու, այլ նաև գործով։

Օրհնությամբ՝ Տեր Բարսեղ քահանա Մկրտչյան

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30