Լրահոս
Օրվա լրահոսը

Սամվել Կարապետյանի առանձնատան մոտից ոստիկանության հատուկ պահպանվող տարածք տարված տասնյակ մեքենաներն առ այսօր չեն վերադարձվել քաղաքացիներին. Գառնիկ Դանիելյան

Հունիս 20,2025 17:12

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանի ֆեյսբուքյան գրառումը

Ինչպես գիտեք, օրեր առաջ վարչակարգի պարագլխի հրամանով ՆԳՆ-ն, ԱԱԾ-ն և ՊՊԾ-ն ուղևորվել էին գործարար և բարերար Սամվել Կարապետյանի առանձնատուն։ Նույն վայրից՝ առանց որևէ հիմնավորման, բերման էր ենթարկվել 45 քաղաքացի։

Ուլնեցի փողոցից ոստիկանության հատուկ պահպանվող տարածք էին տարվել տասնյակ մեքենաներ, որոնք առ այսօր չեն վերադարձվել քաղաքացիներին։

Արդեն որերորդ դեպքն է, երբ անորոշ ժամանակով և անհասկանալի պատճառաբանություններով մեր հայրենակիցներից պարզապես խլվում են մեքենաները։

Անթույլատրելի համարելով նման գործելաոճը՝ ավտոմեքենաների սեփականատերերի հետ պատրաստվում եմ այցելել հատուկ պահպանվող տարածք, ինչպես նաև՝ գրությամբ դիմել ՀՀ ՆԳՆ-ին՝ պահանջելով հստակ պարզաբանում։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30